Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

13 փետրվարի 2024 թ. N 66-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Ն. Չարբախ 1-ին փողոցի հ.2/10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հրանտ Սարգսյանին պատկանող 0.032529հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա։

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2024 թ. փետրվարի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։