ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
13 փետրվարի 2024 թ. N 75-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցների» ՓԲԸ-ի առաջարկությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցների» ՓԲԸ-ից որպես նվիրատվություն ընդունել սեփականության իրավունքով /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 09.07.2009թ. հ.2531736 վկայական/ ընկերությանը պատկանող Հալաբյան փողոցի հ.31/2 հասցեում գտնվող 1356.0քմ մակերեսով հողամասը ու 374.8քմ մակերեսով շինությունը և թվով 3 ավտոմեքենաները՝ համաձայն կից հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. փետրվարի 13
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2024 թվականի փետրվարի 13-ի
N 75–Ա որոշման
ՑԱՆԿ
Երևան համայնքին նվիրաբերվող գույք
Ավտոմեքենայի մակնիշ տարեթիվ պետհա-
մարանիշ հաշվառման վկայագիր հաշվեկշռային/
մնացորդային/
ՀՀ դրամ
Hyundai H100 1997թ. 212LU01 PB837284 815.302
Chevrolet Cruze 2013թ. 771LU01 SB993024 3.732.184
Volkswagen ID4 Crozz Pure Plus 2022թ. 340CQ61 YB120511 15.188.831