ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2024 թվականի N 214-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.
«12) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2024 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 12 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 12 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
15.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
փետրվարի 15-ի N 214-Ն որոշման
«Հավելված N 12
ՀՀ կառավարության 2013 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ
NN
ը/կ Նկարագրությունը Գումարը
(դրամ)
1. Հողի գնում 300,000,000
2. Անշարժ գույքի գնում 700,000,000
3. Շարժական գույքի գնում 35,000,000
4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ 2,000,000
5. Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ 1,200,000
6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում 5,000,000
7. Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում 3,000,000
8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում 35,000,000
9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ 2,000,000
10. Թարգմանչական, համանման այլ ծառայություններ 500,000
11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն, շինարարական աշխատանքներ 30,000,000
12. Վարձակալություն 12,000,000
13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ 3,000,000
14. Նախագծային աշխատանքներ, ինժեներական, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ 5,000,000
15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ 2,000,000
16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ 30,000,000
17. Գնահատման, միջնորդական ծառայություններ 3,000,000
18. Վառելիք (10,000 լիտր_ 5,000,000
19. Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ 100,000,000
20. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում 2,000,000
21. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում 500,000
22. Միջոցառումների կազմակերպում 1,000,000
23. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ 7,000,000
24. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ 5,000,000
25. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում 15,000,000
26. Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում 150,000,000
27. Ազգային պարկի վարձակալություն 17,600,000
28. Կանաչապատման ծառայություն 30,000,000
1,501,800,000
«Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամ
NN
ը/կ Նկարագրությունը Գումարը
(դրամ)
1. Շարժական գույքի գնում 20,000,000
2. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ 237,082,000
3. Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում 13,580,000
4. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների ձեռքբերում 5,000,000
5. Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում 80,400,000
6. Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում 232,200,000
7. Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում 401,880,000
8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ 37,000,000
9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ 40,000,000
10. Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ 7,000,000
11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն 5,000,000
12. Վարձակալություն՝ շարժական և անշարժ գույքի 319,790,000
13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ 20,980,000
14. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ 5,300,000
15. Գնահատման, միջնորդական ծառայություններ 10,000,000
16. Վառելիք (43,200 լիտր) 21,580,000
17. Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում 31,410,000
18. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում 20,000,000
19. Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների կազմակերպում 87,800,000
20. Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման ծառայություններ 27,870,000
21. Ապահովագրական ծառայություններ 40,330,000
22. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ 15,000,000
23. Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների ձեռքբերում 137,070,000
24. Անձնակազմի ընտրության ծառայություններ 10,130,000
25. Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում 203,710,000
2,030,112,000
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
15.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2024 թվական: