ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 126-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 18-ի «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագրի մասին» N 289-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «111,510,772» թիվը փոխարինել «137,660,771» թվով.
2) 2-րդ կետի 6-րդ ենթակետում «15,136,328» թիվը փոխարինել «40,136,328» թվով.
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 00464744) կողմից «Այ Էֆ Փի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00125588) 2024 թվականի հունվարի 11-ին կնքված՝ N 03/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 18-ի «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագրի մասին» N 289-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
20.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 126-Ա որոշման
«Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 289-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է անհատույց կերպով աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց:
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:
3. Բարեգործը «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամ (hասցե՝ քաղ. Երևան, Ներսիսյան 7, հեռախոսահամարներ՝ 00 374 91 403 927, 00 374 10 283 800,
e-mail՝ info@cityofsmile.org, ՀՎՀՀ՝ 00464744)
4. Ծրագիրը կատարողը «Սիթի օֆ սմայլ բարեգործական հիմնադրամ (hասցե՝ քաղ. Երևան, Ներսիսյան 7, հեռախոսահամարներ՝ 00 374 91 403 927, 00 374 10 283 800,
e-mail՝ info@cityofsmile.org, ՀՎՀՀ՝ 00464744)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ներսիսյան 7, բնագավառը՝ առողջապահական:
6. Ծրագրի բյուջեն 137,660,771 դրամ
7. Բարեգործություն ստացողը Ծրագրի շահառուներն են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան Հայաստանի Հանրապետությունում բուժվող ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառուներ, որոնք
չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց բուժման ծախսերը:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել անհատույց դեղորայքային աջակցության միջոցառումներ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց:
Միջոցառումների արժեքը կազմում է՝ 129,027,438 դրամ:
2. 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում են ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր՝ հաշվապահական հաշվառման, ինկասացիոն և աուդիտորական ծառայություններ: Կազմակերպական ծախսերի արժեքը կազմում է՝ 8,633,333 դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Դեղորայքի ձեռքբերում՝ 129,027,438 դրամ:
2. Հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում՝ 6,300,000 դրամ:
3. Ինկասացիոն ծառայությունների ձեռքբերում՝ 1,183,333 դրամ:
4. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,150,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 1. Հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում՝ 6,300,000 դրամ:
2. Ինկասացիոն ծառայությունների ձեռքբերում՝ 1,183,333 դրամ:
3. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,150,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Առողջապահության նախարարության և Առողջապահության նախարարության
«Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը 1. Ծրագրի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
2. Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Յուրաքանչյուր եռամսյակ հիմնադրամի կայքում հրապարակվում է հիմնադրամի ծախսերի մանրամասն հաշվետվություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:
»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
20.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ