Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ «ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 12.1 ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» ԹԻՎ 260 ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

«ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 12.1 ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» ԹԻՎ 260 ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.

1. Հաստատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի՝ 2023 թվականի մայիսի 18-ի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի 12.1 հոդվածի փոփոխություն՝ սովորական գործառնությունների կանոնադրական կապիտալի սահմանափակումը վերացնելու նպատակով» թիվ 260 բանաձևը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024 թ. փետրվարի 22

Երևան

ՆՀ-57-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։