ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2024 թվականի N 234-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 663-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԻ ԷՆ ՍԻ ՄԵՏԱԼ ՄԱՆՈՒՖԱԿԹՈՒՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 663-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով․
« 5․ 8462610019 Հիդրավլիկ մամլիչ
թվային ծրագրային
ղեկավարմամբ YQ32-400T հատ 2 Չինաստան Չինաստան 28 618 000
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «76 851 600» թիվը փոխարինել «105 469 600» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
23.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ