Հոդված 14. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում
Հոդված 14. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավասությունը սեփականաշնորհման և ապապետականացման գործում
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը`
ա) ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագիրը, ծրագրի լրացումները և փոփոխությունները.
բ) վերահսկում է սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը և ծրագրի իրագործումը, անհրաժեշտության դեպքում ստեղծելով համապատասխան կառուցվածքներ.
գ) Հայաստանի Հանրապետության նախագահի հետ համատեղ ստեղծում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով, հաստատում նրա նախագահին.
դ) տարին երկու անգամ քննարկում է ծրագրի կատարման ընթացքը: