Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՍԱԿԱԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

22 մայիսի 1997 թ. N 207

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՍԱԿԱԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Ոռոգման ջրի 1997 թվականի հանրապետական միասնական մանրածախ սակագին սահմանելու մասին» N 103 որոշման և հաշվի առնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության 1997 թ. մայիսի 22-ի համաձայնությունը

Հրամայում եմ`

Հաստատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունների կողմից 1997 թվականի ոռոգման նպատակով հանրապետության համայնքներին մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի հանրապետական միասնական մեծածախ սակագինը` (ներառյալ ԱԱ հարկը) 2 դրամ 95 լումա:

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարար

Վ. Ավանեսյան

Հաստատում եմ

Հայաստանի Հանրապետության

գյուղատնտեսության նախարար

Վ. Մովսիսյան

______ մայիսի 1997 թ.

______ մայիսի 1997 թ.

ՄԵԾԱԾԱԽ ՍԱԿԱԳԻՆ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության ջրատնտեսական համակարգերի դուստր ձեռնարկությունների կողմից 1997 թվականին ոռոգման նպատակով հանրապետության համայնքներին մատակարարվող ջրի:

Մատակարարվող 1 խորանարդ մետր ոռոգման

ջրի հանրապետական միասնական մեծածախ

սակագինը (ներառյալ ԱԱ հարկը) 2 դրամ 95 լումա

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

շուկայի պետական կարգավորման

վարչության պետ

«Հայջրտնտ» ՀՆՊՁ

գլխավոր տնօրեն

Մ. Միքայելյան Հ. Խաչատրյան

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

14 հունիսի 1997 թ.

պետական գրանցման թիվ 08970027

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։