ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» փետրվար 2024 թ. N 55-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել շրթունքների չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16.02.2024 Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«16» փետրվար 2024 թվականի
N 55-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի (Բացառությամբ` շրթունքների մաշկի (C43.0, C44.0))
Հ/Հ Կոդը Անվանում
1) C00.0 Վերին շրթունքի արտաքին մակերեսի
2) C00.1 Ստորին շրթունքի արտաքին մակերեսի
3) C00.2 Շրթունքների արտաքին մակերեսների չճշտված մասերի
4) C00.3 Վերին շրթունքի ներքին մակերեսի
5) C00.4 Ստորին շրթունքի ներքին մակերեսի
6) C00.5 Շրթունքների ներքին մակերեսների չճշտված մասերի
7) C00.6 Շրթունքների կպումների
8) C00.8 Շրթունքի ախտահարում, որոնք դուրս են գալիս վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից
9) C00.9 Շրթունքների մասերի` չճշտված
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի (Ոսկրի կորտիկալ շերտի/ատամնաբնի միայն մակերեսային քայքայումը բավարար չէ ուռուցքը դասակարգելու համար որպես T4a: Մաշկի կամ փափուկ հյուսվածքների ներաճման առկայությունը՝ դասակարգվում է որպես կլինիկական արտահանգույցային տարածում:):
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) 0, I, II, III, IV
Փուլ 0
Փուլ I
Փուլ II
Փուլ III Tis
T1
T2
T3 N0
N0
N0
N0 M0
M0
M0
M0
T1, T2, T3 N1 M0
Փուլ IVA T4a N0, N1 M0
T1, T2, T3, T4a N2 M0
Փուլ IVB Յուր․ T N3 M0
T4b Յուր․ N M0
Փուլ IVC Յուր․ T Յուր․ N M1
T - առաջնային ուռուցք
TX Առաջնային ուռուցքը հնարավոր չէ գնահատել
T0 Առաջնային ուռուցքի ապացույց չկա
Tis - in situ /քաղցկեղ տեղում/
T1 Ուռուցք 2 սմ կամ փոքր չափերով և 5 մմ կամ պակաս ներաճման խորություն։
T2 Ուռուցք 2 սմ կամ փոքր չափերով և 5 մմ-ից ավելի, բայց պակաս, քան 10 մմ ներաճման խորությամբ, կամ Ուռուցք 2 սմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 4 սմ, և ներաճման խորություն ոչ ավելի, քան 10 մմ։
T3 Ուռուցք 4 սմ-ից ավելի մեծ չափերով կամ 10 մմ-ից ավելի ներաճման խորությամբ։
T4a Ուռուցքը ներաճում է ոսկրի կորտիկալ շերտ, ստորին ատամնաբնային նյարդի, բերանի հատակ կամ մաշկ (կզակի կամ քթի):
T4b Ուռուցքը ներաճում է ծամիչ տարածություն, թևակերպային թիթեղներ կամ գանգի հիմ կամ պարուրում է ներքին քնային զարկերակը։
N - Ռեգիոնար ավշային հանգույցներ
NX Ռեգիոնար ավշային հանգույցները չեն կարող գնահատվել
N0 Ռեգիոնար ավշային հանգույցների մետաստազներ չկան
N1 Մետաստազներ մեկ նույնակողմանի ավշային հանգույցում, 3 սմ կամ պակաս ամենամեծ չափով, առանց արտահանգույցային տարածման
N2a Մետաստազներ մեկ նույնակողմանի ավշային հանգույցում, ավելի քան 3 սմ, բայց ոչ ավելի քան 6 սմ չափերով՝ առանց արտահանգույցային տարածման
N2b Մետաստազներ բազմաթիվ նույնակողմանի ավշային հանգույցներում, ոչ ավելի, քան 6 սմ չափերով, առանց արտահանգույցային տարածման
N2c Մետաստազներ երկկողմանի կամ հակառակ կողմի ավշային հանգույցներում, ոչ ավելի, քան 6 սմ չափերով, առանց արտահանգույցային տարածման
N3a Մետաստազներ ավշային հանգույցում 6 սմ-ից ավել չափերով առանց արտահանգույցային աճի
N3b Մետաստազներ մեկ կամ մի քանի ավշային հանգույցներում՝ կլինիկական արտահանգույցային տարածմամբ**
Միջին գծի հանգույցները համարվում են ռեգիոնար հանգույցներ:
M` հեռավոր մետաստազներ
M0` հեռավոր մետաստազներ չկան
M1` հեռավոր մետաստազներ կան
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, շտապ
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Գլխի և պարանոցի վիրահաբույժ, պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ, ստոմատոլոգ հիգիենիստ, օրթոպեդիկ ստոմատոլոգ, լոգոպեդ, կլինիկական հոգեբան, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան-թերապևտ, ճառագայթային ախտորոշման մասնագետներ (ՀՇ մասնագետ, ՄՌՇ մասնագետ), ֆիզիոթերապևտ, նյարդավիրաբույժ, ակնաբույժ, հոգեբույժ, ամոքիչ (պալիատիվ) բժշկության մասնագետ, ցավի կառավարման մասնագետ
8) Գանգատներ Շրթունքների արտաքին կամ ներքին մակերեսներին խոցային մակերեսների առկայություն (արնահոսող/չարնահոսող), գոյացությունների առկայություն։
9) Անամնեզ Պացիենտը նշում է շրթունքների արտաքին կամ ներքին մակերեսներին չլավացող խոցային մակերեսների առկայություն (արնահոսող/չարնահոսող), գոյացությունների առկայություն։
10) Զննման արդյունք/Ցուցում Շրթունքների վրա խոցոտված գոտիների, քրոնիկ ճաքերի առկայություն, գոյացության առկայություն
11) Հոսպիտալացման Ցուցում Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում,
քիմիոթերապևտիկ բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Գլխի և պարանոցի վիրաբույժի՝ խորհրդատվություն 3 ամիսը մեկ 1 1
2) Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն 1 1
3) Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն 1 1
4) Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն 1 1
5) Ստոմատոլոգի խորհրդատվություն 10 10
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով ԱԲ Բ
1 1 Արյան ցուցանիշների՝ լեյկոցիտների, հեմոգլոբինի, թրոմբոցիտների ցուցանիշների նորմայից շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Արյան բիոքիմիական հետազոտություն՝
ա. լյարդ, լեղապարկ (Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատաինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին),
բ. երիկամներ (Ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին),
գ. էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհ, Ca իոնիզացված),
դ. խոլեստերին,
ե. գլյուկոզա,
զ. պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս, միջազգային նորմալիզացված հարաբերության (ՄՆՀ) հայտնաբերում:
Շճաբանական (սերոլոգիական) հետազոտություն՝
ա. Հեպատիտ Բ,
բ. Հեպատիտ Ց,
գ. Մարդու իմունային անբավարարության վիրուս –(ՄԻԱՎ`HIV1-2)
Սիֆիլիս 1 1 Արյան բիոքիմիական ցուցանիշների նորմայից շեղումների հայտնաբերում
Վարակի հայտնաբերում
Գործիքային հետազոտություններ
3) Առկա չէ Գլխի և պարանոցի համակարգչային շերտագրություն (ՀՇ) կոնտրաստավորումով 1 1 Առաջնային ուռուցքի, պարանոցային լիմֆադենոպաթիայի հայտնաբերում
4) Առկա չէ Գլխի և պարանոցի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) կոնտրաստավորումով 1 1 Առաջնային ուռուցքի, պարանոցային լիմֆադենոպաթիայի հայտնաբերում
5) Առկա չէ Կրծքավանդակի համակարգչային շերտագրություն ՀՇ (կոնտրաստով կամ առանց) 1 1
6) Առկա չէ Որովայնի և փոքր կոնքի համակարգչային շերտագրություն (ՀՇ) կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) կոնտրաստավորումով 1 1
7) Պոզիտրոն էմիսիոն շերտագրություն (ՊԷՇ/ՀՇ) 1 1 Մետաստատիկ ախտահարումների հայտնաբերում
8) Առկա չէ Հյուսվածքային գոյացության ինցիզիոն բիոպսիա՝
ա. Հյուսվածաբանականա
հետազոտությամբ
բ. Իմունոհիստոքիմիական
հետազոտությամբ
գ.Պարանոցի ավշային հանգույցի
բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա՝
բջջաբանական հետազոտությամբ
(ուլտրաձայնային հսկողությամբ
կամ առանց) 1 1 Տափակ բջջային կարցինոմա
Մանր թքագեղձերի կարցինոմա
Այլ
G1
G2
G3
Ավշային հանգույցի մետաստատիկ ախտահարում
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի0,5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 100 մգ 150 մգ 4-6ամիս
2) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 600մգ 750մգ 4-6ամիս
3) Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 300 մգ 350մգ 4-6ամիս
4) Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 150 մգ 180մգ 4-6ամիս
5) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ; 1000մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ; 1000մգ սրվակ 21 օրը 1 անգամ 2000 մգ 4000մգ 4-6ամիս
6) 5-Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման կամ կաթիլաներարկման 50մգ/մլ 5-Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման կամ կաթիլաներարկման 50մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 1500 մգ 5000 մգ 4-6 ամիս
7) Կապեցիտաբին դեղահատեր թաղանթապատ 500մգ Կապեցիտաբին դեղահատեր թաղանթապատ 500մգ սրվակ 21 օրը 1 անգամ 6 հաբ 3000մգ 85 հաբ 42500մգ 4-6 ամիս
8) Էտոպոզիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Էտոպոզիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 600 մգ 4-6 ամիս
9) Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 200մգ Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 200մգ սրվակ 21 օրը 1 անգամ 1000 մգ 1500 մգ 4-6 ամիս
10) Վինկրիստինի սուլֆատ լուծույթ ներարկման 1մգ/մլ Վինկրիստինի սուլֆատ լուծույթ ներարկման 1մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 2մգ 2մգ 4-6 ամիս
11) Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 80մգ 100 մգ 4-6 ամիս
12) Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 2-3 շաբաթը 1անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս
13) Պեմբրոլիզումաբ լուծույթ ներարկման 25մգ/մլ Պեմբրոլիզումաբ լուծույթ ներարկման 25մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս
14) Ցետուքսիմաբ լուծույթ ներարկման 5մգ/մլ Ցետուքսիմաբ լուծույթ ներարկման 5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 400 մգ 800մգ 6-12 ամիս
8․Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Կլինիկական փուլ I-II
Առաջնային ուռուցքի ռեզեկցիա ± պարանոցի լիմֆոդիսսեկցիա.ա (առաջնորդվելով ուռուցքի տեղակայումով)
Չկան ՄՏՍ դրական ավշային հանգույցներ և չկան ախտաբանական անբարենպաստ նշաններ.բ
Կան ախտաբանական անբարենպաստ նշաններ.բ
Համակարգային թերապիա ± Ճառագայթային թերապիա
Կամ
Ուռուցքի ռե-ռեզեկցիա և ճառագայթային թերապիա 1 1
2) Կլինիկական փուլ III-IVA
Առաջնային ուռուցքի ռեզեկցիա ± պարանոցի միակողմանի կամ երկկողմանի լիմֆոդիսսեկցիա
Չկան ախտաբանական անբարենպաստ նշաններ.բ
Ճառագայթային թերապիա
Կան ախտաբանական անբարենպաստ նշաններ.բ
Համակարգային թերապիա ± Ճառագայթային թերապիա
Կամ
Ուռուցքի ռե-ռեզեկցիա և ճառագայթային թերապիա 1 1
3) Կլինիկական փուլ IVB`
Համակցված համակարգային թերապիա / ճառագայթային թերապիա
կամ
Ինդուկցիոն համակարգային թերապիա, որին հաջորդում է ճառագայթային թերապիա կամ համակարգային թերապիա / ճառագայթային թերապիա 1 1
4) Կլինիկական փուլ IVC`
Միաագենտ համակարգչային թերապիա
կամ
Պալիատիվ/ամոքիչ խնամք
±
Պալիատիվ/ ամոքիչ ճառագայթային թերապիա (RT)
կամ
Պալիատիվ.ամոքիչ վիրահատություն 1 1
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. ՆՍՍՆ ուղեցույցների տարբերակ 1.2024, (NCCN Guidelines Version 1.2024),
2. Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի N 871-Ն հրաման 19 սեպտեմբերի 2013 թ.,
3. Չարորակ ուռուցքային հիվանդությունների դասակարգման TNM 8-րդ դասակարգում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: