Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1454-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 195-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1454-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման հավելվածի 30-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1454-Ա որոշման հավելվածում՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Դանիել

Դանիելյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

տեղակալ

Սեդրակ

Սիմոնյան ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության

խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին

գործառույթներ համակարգող

Հովհաննես

Գևորգյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

իրավաբանական վարչության պետ

Լուսինե

Գրիգորյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի

իրականացման վարչության պետ

Էդուարդ

Ներսիսյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ».

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Վահագն Մարաբյան - «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Էմին Մկրտչյան - «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռուզաննա Մինասյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կրթական ծրագրերի մշակումների բաժնի ղեկավար» բառերը փոխարինել «Արամ Իսաբեկյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի պրոֆեսոր» բառերով.

4) «Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Մանե Մակյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Ալիսա Դանիելյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Մանե Քոչինյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Մարիաննա Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի ուսանող» բառերով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։