ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«21» փետրվար 2024 թ. N 72-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԻՊՈՖԻԶԻ ԳԵՐՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ`
1․ Հաստատել հիպոֆիզի գերֆունկցիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
21.02.2024 Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«21» փետրվար 2024 թվականի
N 72-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԻՊՈՖԻԶԻ ԳԵՐՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) E22 Հիպոֆիզի գերֆունկցիա
2) E22.1 Հիպերպրոլակտինեմիա
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) Բարդություններ-հիպոֆիզի ուռուցքների դեպքում - հիպոֆիզի ապոպլեքսիա, տեսողական խանգարումներ, ներգանգային գերճնշում, լիկվորեա:
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Դասակարգում.
ա. Պաթոլոգիական հիպերպրոլակտինեմիա-
ուռուցքային ծագումը` հիպոֆիզի պրոլակտին արտազատող ուռուցքներ (պրոլակտինոմա, մամմոսոմատոտրոպինոմա, խառը սեկրեցիայով ուռուցքներ),
բ. հիպոթալամո-հիպոֆիզային շրջանի գրանուլոմատոզ և ինֆիլտրատիվ հիվանդություններ,
գ. ոչ ուռուցքային`
Հիպերպրոլակտինեմիա՝ պայմանավորված սոմատիկ հիվանդություններով, հիպոթիրեոզ, երիկամային անբավարարություն, լյարդի անբավարարություն, էնդոմետրիոզ/ադենոմիոզ, յատրոգեն (դեղորայքային),
իդիոպաթիկ:
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, շտապ, անհետաձգելի
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, հիպերպրոլակտինեմիայով պացիենտների ախտորոշման և բժշկական հսկողության մեջ ներգրավված այլ բժիշկ-մասնագետների:
8) Գանգատներ Կանայք կարող են բողոքել կաթնագեղձերից արտազատումների առկայությունից, դաշտանային անկանոնություններից, լիբիդոյի նվազման, սառնության և անպտղության մասին:
Տղամարդկանց մոտ հիպերպրոլակտինեմիայի դրսևորումները կարող են լինել լիբիդոյի և պոտենցիայի նվազում կամ բացակայություն, երկրորդական սեռական բնութագրերի նվազում, անպտղություն, գինեկոմաստիա և գլխացավեր։
Մակրոպոլակտինոմա ունեցող պացիենտներին կարող են անհանգստացնել ծավալային գոյացության առկայության հետ կապված բողոքները՝ գլխացավ, ներգանգային ճնշման բարձրացում, տեսողական դաշտերի նեղացում:
9) Անամնեզ Անհրաժեշտ է հարցնել ընթացիկ կամ նախկին դեղորայքային թերապիայի, ուղեկցող հիվանդությունների, գլխի և պարանոցի վնասվածքի կամ ճառագայթման, հիպոթալամոս-հիպոֆիզի շրջանում վիրաբուժական միջամտությունների մասին:
10) Զննման արդյունք/Ցուցում Ընդհանուր զննում, կրծքագեղձերի ստուգում:
11) Հոսպիտալացման Ցուցում Շտապ հոսպիտալացման ցուցումներն են`
տեսողության սուր կորուստ, հիպոֆիզի ապոպլեքսիա՝ տեսողական խանգարումներով, ողնուղեղային հեղուկի արտահոսքի խանգարում, հիդրոցեֆալիա և ներգանգային գերճնշում, լիկվորեա:
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Նյարդավիրաբույժի խորհրդատվություն 0,15-0,4 0,8-1
2) Ակնաբույժի կողմից զննում (եթե ուռուցքը սեղմում է խիազմը, ապա խորհուրդ է տրվում նախնական ամբողջական նյարդա-ակնաբուժական գնահատում, ներառյալ տեսողության սրությունը, արտաքին աչքի շարժումները) 0,15- 0,4 0,8-1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան շիճուկում պրոլակտինի որոշում (առնվազն երկու անգամ) 1 1 Պրոլակտինի բարձր մակարդակի հայտնաբերում
2) Առկա չէ Վահանաձև գեղձի խթանող հորմոնի ստուգում (TSH) արյան շիճուկում 1 1 Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ վիճակի գնահատում
3) Առկա չէ Արյան բիոքիմիական հետազոտություն 1 1 Ընդհանուր վիճակի գնահատում
4) Առկա չէ Հիպոֆիզի մակրոադենոմայի դեպքում -
Արյան շիճուկում հիպոֆիզի բոլոր հորմոնների որոշում Հիպոֆիզի և/կամ հիպոֆիզի ադենոմայի ֆունկցիոնալ վիճակի գնահատում
Գործիքային հետազոտություններ
5) Առկա չէ Գլխուղեղի մագնիսական ռեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) ուռուցքային պրոցեսի կասկածի դեպքում (կոնտրաստային նյութով) 0,5- 1 1 Հիպոթալամոս-հիպոֆիզի շրջանի ուռուցքների բացառում և/կամ հաստատում
6) Առկա չէ Պերիմետրիա
(պետք է իրականացվի մակրոադենոմայի դեպքում) 0,2-0,4 1 Տեսադաշտի սահմանների որոշում
7) Առկա չէ Օստեոդենսիտոմետրիա 0,5-1 05-1 Օստեոպորոզի ախտորոշում
8) Առկա չէ Էխոսրտագրություն (հիպերպրոլակտինեմիաի դեղորայքային բուժման ժամանակ 0,5-0,8 0,5-0,8 Սրտի փականների վիճակի գնահատում
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Կաբերգոլին դեղահատեր 0,5մգ Կաբերգոլին դեղահատեր 0,5մգ մգ 0,8-1 Շաբաթական 1-2 անգամ 6-24 ամիս -
2) Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) դեղահատեր 2,5մգ Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) դեղահատեր 2,5մգ մգ 0,3-0,5 Օրական 2 անգամ 6-24 ամիս -
3) Քինագոլիդ դեղահատեր 75մկգ Քինագոլիդ դեղահատեր 75մկգ Մգ 0,05-0,2 Օրական 2 անգամ
4) Թեմոզոլոմիդ դեղապատիճներ 20մգ; 100մգ; 250մգ Թեմոզոլոմիդ դեղապատիճներ 20մգ; 100մգ; 250մգ մգ 0,005 Բժիշկը որոշում է անհատապես
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Տրանսֆենոիդային ադենոմէկտոմիա 0,0 5-0,3 0,5-0,9
2) Ճառագայթային թերապիա 0,02 0,05-0,2
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Հիպերպրոլակտինեմիա/ Անդրեա Գլեզեր, և Մարչելլո Դ. Բրոնշտեյն, Վերջին թարմացում՝ 2022թ. հունվարի 5. NIH (National library of Medicine) / Hyperprolactinemia/ Andrea Glezer, MD, PhD and Marcello D. Bronstein, MD, PhD. Last Update: January 5, 2022.NIH( National library of Medicine).
2. Կլինիկական ուղեցույցներ պրոլակտինոմայի և հիպերպրոլակտինեմիայի ախտորոշման և բուժման համար/Guía clínica de diagnóstico y tratamiento del prolactinoma y la hyperprolactinemia: Իրեն Հալպերին Ռաբինովիչա, Ռոզա Կամարա Գոմեզբ, Մարտա Գարսիա Մուրիցկ, Դոլորես Օլերո Գարսիա-Ագուլոկ՝ Նեյրոէնդոկրինոլոգիական խմբի կողմից /Servicio de Endocrinología y Nutrición, Hospital Clínic, Universitat de Barcelona, Բարսելոնա, Իսպանիա 2013թ. / Clinical guidelines for diagnosis and treatment of prolactinoma and hyperprolactinemia/Guía clínica de diagnóstico y tratamiento del prolactinoma y la hyperprolactinemia Irene Halperin Rabinovich.a,, Rosa Cámara Gómez.b, Marta García Mouriz.c, Dolores Ollero García-Agulló.c, on behalf of the Neuroendocrinology Group /Servicio de Endocrinología y Nutrición, Hospital Clínic, Universitat de Barcelona, Barcelona, Spain,2013:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: