Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-03-01-ից մինչև 2025-02-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-02-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2023 թվականի N 1357-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի «զ» կետով, 5-րդ և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան քաղաքի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և ՇԵնգավիթ վարչական շրջանների գոտևորման նախագծերը, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» ծրագրի շրջանակներում նախագծված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի նախագիծը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման ենթակա՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցման նախատեսվող աշխատանքները՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքում առկա գույքերի (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝

1) Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց շահերից, քանի որ՝

ա. Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը,

բ. Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարման,

գ. առաջարկվող ճանապարհահատվածը նախատեսված է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի շարունակությունը, որը միացնում է Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային,

դ. առաջարկվող ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կնվազի Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի, Արգիշտի-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց պողոտա խաչմերուկների ծանրաբեռնվածությունը,

ե. ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կկրճատվի երթևեկության տևողությունը, ու կնվազեն խցանումները,

զ. ճանապարհահատվածի կառուցման արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման շրջանակներում օտարվող սեփականությունների oտարման, քանի որ դրանք գտնվում են կառուցվող ճանապարհահատվածի կառուցման գոտում, և անհնար է ապահովել ճանապարհահատվածի կառուցումն ու ճանապարհի համար կենսական նշանակություն ունեցող մյուս պայմանները` առանց դրանց օտարման,

է. օտարվող սեփականությունների նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին:

2. Սահմանել, որ`

1) օտարվող սեփականության ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2025 թվականի մարտի 1-ն է.

3) նախատեսված սեփականության օտարման գործառույթների իրականացման համակարգման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.

4) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և 2016 թվականի հուլիսի 14-ի N 739-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևերով:

(2-րդ կետը փոփ. 29.02.24 N 271-Ն)

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

11.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 11-ի N 1357-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN

ը/կ Վարչական շրջանը Գույքի հասցեն Հողամասի կադաստրային

ծածկագիրը Սեփականատերը

1. Մալաթիա-

Սեբաստիա Ծովակալ Իսակովի

պողոտա 12/1 01-007-0510-0008 իրավաբանական

անձ

2. Մալաթիա-

Սեբաստիա Ծովակալ Իսակովի

պողոտա 14/2 01-007-0510-0002 քաղաքացի

3. Կենտրոն Կենտրոն Ծ. Իսակովի

պողոտա 10/6 01-006-0618-0019 քաղաքացի

4. Կենտրոն Ծովակալ Իսակովի

պողոտա 13/17 01-006-0708-0051 քաղաքացի

5. Կենտրոն Ծ. Իսակովի

պողոտա 15/9 01-006-0708-0052 քաղաքացի

6. Կենտրոն Ամերիկյան 106 01-006-0708-0018 իրավաբանական

անձ

7. Կենտրոն Կենտրոն Էջﬕածնի

հին խճուղի 109 01-006-0712-0053 իրավաբանական

անձ

8. Կենտրոն Էջմիածնի հին

խճուղի 109 01-006-0712-0065 իրավաբանական

անձ

9. Կենտրոն Կաշեգործների 396/2

և 396/4 01-006-0711-0744 քաղաքացի

10. Շենգավիթ Երևան, Շենգավիթ

Կույբիշևի փողոց

18/1 01-011-0067-0019 իրավաբանական

անձ

11. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 478 01-011-0066-0164 քաղաքացի

12. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 472 01-011-0066-0134 քաղաքացի

13. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 474 01-011-0066-0133 քաղաքացի

14. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 452 01-011-0066-0129 քաղաքացի

15. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 450 01-011-0066-0128 քաղաքացի

16. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 444 01-011-0066-0124 քաղաքացի

17. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 438 01-011-0066-0120 քաղաքացի

18. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 442 01-011-0066-0121 քաղաքացի

19. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 446 01-011-0066-0125 քաղաքացի

20. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 448 01-011-0066-0170 քաղաքացի

21. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 468/1 01-011-0066-0130 քաղաքացի

22. Շենգավիթ Կաշեգործների փողոց 462 բնակելի

տուն 01-011-0066-0136 քաղաքացի

23. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 468/2 01-011-0054-0143 քաղաքացի

24. Շենգավիթ Կաշեգործների

փողոց 468/2 01-011-0054-0144 քաղաքացի

25. Շենգավիթ Արշակունյաց

պողոտա 28/27 01-011-0054-0169 իրավաբանական

անձ

26. Շենգավիթ Արշակունյաց

պողոտա 28/26 01-011-0054-0162 քաղաքացի

27. Շենգավիթ Արշակունյաց

պողոտա 33/1 01-011-0055-0126 քաղաքացի

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

11.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 11-ի N 1357-Ն որոշման

Ս Խ Ե Մ Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ-ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

11.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։