ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 304-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 247-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` «ԹՈՎՄԱՍՅԱՆ» բարեգործական հիմնադրամի անունով ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2023 թվականի օգոստոսի 15-ի թիվ 05100010/150823/0082112 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված ընդհանուր 920 տեղ, 6198 կգ քաշով, 1.046.753 դրամ մաքսային արժեքով գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, անհատույց փոխանցել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` անհատույց բաշխման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
01.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
փետրվարի 29-ի N 304-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Ապրանքի անվանումը Չափի
միավորը Քանակը
Ավտոմեքենայում երեխայի ֆիքսատոր/Carseat/ հատ 9
Ամբու համակարգ /կարմիր պայուսակով/ հատ 1
Ամբու ոտքի հատ 2
Անձեռոցիկ թանզիֆե տարատեսակ/չափ տուփ 10
Արտահագուստ հատ 57
Բարձ հատ 210
Բինտ էլաստիկ հատ 65
Գազային ռեգուլյատոր հատ 2
Գլխարկ պաշտպանիչ հատ 20
Գործիքներ երկաթե /կացին, բահ, լոմ/ հվք 72
Գուլպա զույգ 122
Թիթեռնիկ 23G հատ 49
Ժապավեն կպչուն տարատեսակ/չափ տուփ 14
Ժգուտ հատ 38
Լարինգոսկոպ հվք 10
Ծածկոց պատգարակի հատ 9
Կոշիկ զույգ 539
Հենակ-քայլակ հատ 2
Հիվանդի գիշերանոթ /судно/ հատ 15
Հիվանդի մոնիթոր հատ 4
Հիվանդի տեղափոխման հարմարանք / անիվներով/ հատ 4
Հողաթափ զույգ 9
Ձեռնափայտ հատ 16
Մահճակալ էլեկտրական հատ 2
Միզահավաք տարա հատ 15
Ներարկիչ 10մլ հատ 117
ՇԲՕ մեքենայի սայլակ հատ 30
Շինա ոտքի հատ 2
Պայուսակ մեծ հատ 19
Պայուսակ մետաղական հատ 2
Պայուսակ միջին հատ 2
Պայուսակ փոքր հատ 59
Պատգարակ հատ 94
Պոմպ ձեռքի հատ 2
Պուլսօքսիմետր հատ 2
Սայլակ հաշմանդամի հատ 24
Սարք արտածծող հատ 23
Սարք արտածծող ձեռքի հատ 8
Սարք ԷԿԳ Schiller հատ 2
Սեղան փոքր երկաթյա հատ 1
Ստետոսկոպ հատ 6
Սրբիչ ծածկոց հատ 10
Վերմակ/ծածկոց հատ 12
Վզի ֆիքսատոր հատ 223
Քնապարկ հատ 16
Օտոսկոպ հվք հատ 2
Ֆիքսատոր գլխի հատ 3
Ֆիքսատոր մատի հատ 24
Ֆիքսատոր մետաղական հատ 32
Ֆիքսատոր վերջույթների հատ 89
Ֆիքսատոր փչվող հատ 6
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
01.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ