Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք նույնականացման քարտ ստանալու իրավունք ունեն ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), իսկ օտարերկրյա պետությունում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու դեպքում՝ հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա նոտարական կարգով վավերացված պատճենը: Օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրա՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը։»։

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024 թ. մարտի 1

Երևան

ՀՕ-71-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։