Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2023-03-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · փրկարարական ծառայողներԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ փրկարարական ծառայողների և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2023-03-15Բացել ARLIS-ում

Հոդված 19. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ փրկարարական ծառայողների և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վերացման խնդիրները լուծելիս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են և գտնվում են պետական պաշտպանության ներքո:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների իրավասության սահմաններում առաջացած օրինական պահանջների կատարումը պարտադիր է պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված պաշտոնատար անձանցից, իրավունք չունի միջամտելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված գործունեությանը:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, նրանց կողմից առաջադրված պահանջները չկատարելը, այդ պարտականությունները կատարելիս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

(19-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։