Գլուխ 5 · ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
Հոդված 29. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստը
Հոդված 29. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստը
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում գնացքների երթևեկության և ուղևորների սպասարկման կազմակերպմանն անմիջականորեն մասնակցող աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է կրեն համապատասխան համազգեստ:
2. Համազգեստի տարբերանշանները և դրանց կրման կարգը սահմանում է կառավարությունը:
3. Համազգեստի ձեռքբերումն իրականացվում է գործատուների միջոցների հաշվին: