Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-23-ից մինչև 2024-02-15։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-02-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 6. Կառավարության իրավասությունները երկաթուղային տրանսպորտի բնագավառում

գործել է մինչև 2024-02-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Կառավարության իրավասությունները երկաթուղային տրանսպորտի բնագավառում

1. Երկաթուղային տրանսպորտի բնագավառի պետական քաղաքականությունը մշակում և իրականացնում են կառավարությունը և նրա լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

2. Երկաթուղային տրանսպորտի բնագավառում կառավարությունն իրականացնում է հետևյալ իրավասությունները`

1) երկաթուղային տրանսպորտի բնագավառի պետական քաղաքականության մշակում և իրականացում.

2) կառավարության կողմից ֆինանսավորում կամ կառավարում պահանջող երկաթուղային տրանսպորտի բնագավառի զարգացման ծրագրերի հաստատում.

3) պետության կողմից երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների ստեղծում, վերակազմակերպում և լուծարում.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով հայտարարված արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների ձեռնարկում` երկաթուղային տրանսպորտի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման, օգտագործման վճարների և սակագների առավելագույն դրույքաչափերի հաստատման համար.

5) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկի հաստատում.

6) վտանգավոր բեռների ցանկի և դրանց փոխադրման կարգի հաստատում.

6.1) (կետն ուժը կորցրել է 21.12.15 ՀՕ-18-Ն)

7) օրենքով նախատեսված այլ իրավասություններ:

(6-րդ հոդվածը լրաց. 05.02.13 ՀՕ-7-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-18-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։