Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) նույնականացման քարտ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.
2) տվյալների էլեկտրոնային պահոց` նույնականացման քարտի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է քաղաքացու` սույն օրենքով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրեր, էլեկտրոնային փոստ.
3)
(2-րդ հոդվածը փոփ. 20.03.12 ՀՕ-88-Ն, լրաց. 05.12.13 ՀՕ-115-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-469-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո)
(16.12.22 ՀՕ-469-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)