ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 148-Ա
«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 100,661,690 դրամ ընդհանուր արժողությամբ «Համայնքային փոքր տան վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
04.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 148-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18 և բարձր տարիքի անձանց համար փոքր խմբային տան վերակառուցում, կահավորում և համալրում տեխնիկայով։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կենտրոն, Մելիք-Ադամյան 2/1, ՀՎՀՀ` 02819088)
4. Ծրագիրը կատարողը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0026, Նժդեհ 42, ՀՎՀՀ՝ 02214646)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայր Բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 100,661,690 դրամ
7. Բարեգործություն ստացողը Շահառուներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում բնակվող 18 և բարձր տարիքի անձինք, որոնք չեն կարող վերամիավորվել իրենց ընտանիքների հետ և տարբեր մասնագետների կանոնավոր հսկողության կարիք ունեն: Առաջնահերթությունը կտրվի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» բնակվող անձանց:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի մարտի 5-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրով նախատեսվում է Ակնաշեն բնակավայրում մեկ փոքր տան վերակառուցում, կահավորում և համալրում կենցաղային տեխնիկայով, սոցիալական տանը շահառուների տեղավորում։ Փոքր տունը լինելու է երկհարկանի, ընդգրկելու է 300 քմ ներքին և 360 քմ արտաքին տարածքի վերակառուցում և բարեկարգում։ Նշված փոքր տան վերակառուցումն իր մեջ ներառելու է նախագծից շեղվող հին կառույցների քանդման, նոր կառույցի կառուցման, հարդարման, կահավորման և կենցաղային տեխնիկայով համալրման աշխատանքներ, որոնք իրականացվելու են անմիջապես
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կամ պայմանագրի հիման վրա՝ մրցույթի միջոցով հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների միջոցով։
Փոքր տունն ունենալու է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցված սարքավորումներ, վերելակներ, հագեցված է լինելու անվտանգության համակարգերով։
Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 5-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում բնակվող 18 և բարձր տարիքի անձանց համար մեկ համայնքային փոքր տան անվտանգ և պատշաճ հասանելիության ապահովման համար նախատեսվող մոտարկված բյուջե՝ 100,661,690 դրամ։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) Փոքր տան վերակառուցման աշխատանքների իրականացում՝ 71,864,533.56 դրամ.
2) Փոքր տան կահավորման աշխատանքների իրականացում՝ 16,897,156.44 դրամ.
3) կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 1,200,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 10,700,000 դրամ, որը կազմում է ընդհանուր ծրագրի արժողության 9.82 տոկոսը։ Ծրագրի ադմինիստրատիվ ծախսեր՝
1. Փորձագետ – 1 հաստիք - 5,100,000 դրամ
2. Քաղաքականության մասնագետ – 1 հաստիք- 2,000,000 դրամ
3. Հաշվապահ – 1 հաստիք - 1,600,000 դրամ
4. Գնումների մասնագետ –1 հաստիք - 2,000,000 դրամ
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որպես ծրագրի առաջատար կազմակերպություն, «Իզմիրլյան» հիմնադրամ և բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմին։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
04.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ