Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 841-Ա «04» մարտի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձի (երեխա) կամ անձանց փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

04.03.2024 թ.

հ. 841-Ա որոշման

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

N Հաշմանդամի անունը և ազգանունը Հաշմանդամի նույնականացման տվյալը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը

1 Մարիա Հարությունյան Ծննդյան վկ.

ԱԲ 500406 17 QD 111 Հրաչյա Հարությունյան 31.12.2024թ.

2 Արմեն Ազիզյան Նույնականացման

քարտ 001122175 08 DD 908 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.

3 Ավետ Կարապետյան Նույնականացման

քարտ 004076899 36 AF 396 փոխադրվում է ինքնուրույն 01.10.2024թ.

4 Սամվել Մովսիսյան Անձնագիր

AL 0277549 37 BG 253 Վահան Մովսիսյան 31.12.2024թ.

5 Ռուբեն Բրուտյան Նույնականացման

քարտ 015410301 11 LX 115 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.

6 Աշոտ Մնացականյան Նույնականացման

քարտ 007426711 36 VT 042 Վարազդատ Կակոյան 31.12.2024թ.

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։