ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2024 թվականի N 425-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1935-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» N 1935-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և կազմակերպության գլխավոր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը՝ պայմանագրում սահմանելով, որ՝
1) գույքի պետական գրանցման, հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին.
2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
28.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
մարտի 28-ի N 425-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
նոյեմբերի 9-ի N 1935-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Մակնիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. Toyota Hiace 2.8TD ավտոբուս 2022 թ. JTFHB9CP406031671 14,800,000 14,800,000
2. Toyota Hiace 2.8TD ավտոբուս 2022 թ. JTFHB9CP706032118 14,800,000 14,800,000
3. Toyota Hiace 2.8TD ավտոբուս 2022 թ. JTFHB9CP806032046 14,800,000 14,800,000
4. Toyota Hiace 2.8TD ավտոբուս 2022 թ. JTFHB9CP706031731 14,800,000 14,800,000
Ընդամենը՝ 59,200,000 59,200,000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
28.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ