ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2012 թվականի թիվ 274 քաղ. Մոսկվա
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ:
ա) 4-րդ գլխի առաջին մասի երկրորդ պարբերությունը փոխարինել հետեւյալ բովանդակությամբ պարբերություններով.
«- խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիա՝ խոշոր եղջերավոր անասունների համար ՄԱԲ-ի Կանոնագրքի առաջարկություններին եւ արտահանող երկրի, գոտու կամ կոմպարտմենտի՝ խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիայի մասով ռիսկի դասակարգմանը համապատասխան.
- ոչխարների սկրեպի՝ ոչխարների և այծերի համար ՄԱԲ-ի Կանոնագրքի առաջարկություններին համապատասխան.».
բ) 5-րդ գլխի առաջին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- ոչխարների սկրեպի՝ ՄԱԲ-ի Կանոնագրքի առաջարկություններին համապատասխան.».
գ) 28-րդ գլխում՝
չորրորդ մասի տասներեքերորդ պարբերությունը հանել.
հինգերորդ մասի երրորդ պարբերությունից «խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիա և» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի փետրվարի 1-ից:
Նախագահ՝ Վ. Բ. Խրիստենկո
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: