Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 934-Ա «12» մարտի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի հ.195-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը, Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենի 26.02.2024թ. հ.0-39/377 գրությունը, «ՊիՎիԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 25.12.2023թ. տրված հ.23/055-ՇԳ մասնագիտական եզրակացությունը.

1. Ընկերություն հաշվեկշռում հաշվառված 1982 թվականի արտադրության «Chirana РУВ-31294» ֆիրմային անվանումով ռենտգեն սարքավորման օտարման մեկնարկային գին սահմանել 530,000.0 /հինգ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:

2. Ընկերություն հաշվեկշռում հաշվառված 1985 թվականի արտադրության «КФ 70Т ФАЗ 3» ֆիրմային անվանումով ֆլյուորոգրաֆիկ սարքավորման օտարման մեկնարկային գին սահմանել 390,000.0 /երեք հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և Ընկերության տնօրենի վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանի վրա:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։