ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2024 թ. N 90-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևանի քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ա որոշման հավելված N 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Կոմունալ տնտեսության վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Կոմունալ տնտեսության
վարչություն
1 վարչության պետ 1 697,000 697,000
2 վարչության պետի
տեղակալ 1 561,000 561,000
3 էներգետիկ տեղեկատվության
հավաքագրման և
կատարման պատասխանատու 1 282,200 282,200
4 էներգետիկ տվյալների
մոնիթորինգի մասնագետ 1 272,000 272,000
5 գործավար 1 248,200 248,200
- Աղբահանության և
սանմաքրման բաժին
6 բաժնի պետ 1 408,000 408,000
7 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000
8 առաջատար մասնագետ 2 282,200 564,400
9 առաջին կարգի մասնագետ 2 272,000 544,000
- Կենսաապահովման բաժին
10 բաժնի պետ 1 408,000 408,000
11 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000
12 առաջատար մասնագետ 1 282,200 282,200
13 առաջին կարգի մասնագետ 2 272,000 544,000
- Բազմաբնակարան շենքերի
կառավարման մարմինների հետ
աշխատանքների բաժին
14 բաժնի պետ 1 408,000 408,000
15 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000
16 առաջատար մասնագետ 2 282,200 564,400
17 առաջին կարգի մասնագետ 2 272,000 544,000
ԸՆԴԱՄԵՆԸ 25 8,061,400
2) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «ԱՄԲՈՂՋԸ՝ Երևանի քաղաքապետարան»» տողում «762» և «254,312,845» թվերը փոխարինել համապատասխանաբար «764» և «254,867,045» թվերով:
3) «ԱՄԲՈՂՋԸ» տողում «2020» և «627,972,845» թվերը փոխարինել «2022» և «628,527,045» թվերով:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. մարտի 12
Երևան