Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

12 մարտի 2024 թ. N 97-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 3-րդ մասով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ջրային կառույցների» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ 0010, Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Հալաբյան 31/2, գրանցման համար՝ 264.140.02965):

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2024 թ. մարտի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։