Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.27 ԵՐԹՈՒՂՈՒՄ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 920-Ա «11» մարտի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.27 ԵՐԹՈՒՂՈՒՄ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշման 3-րդ կետով, հավելվածի 60-րդ կետով և 13-րդ բաժնի դրույթներով.

1.Թույլատրել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.27 երթուղու շարժակազմի փոխարինումը՝ համաձայն Երևան քաղաքի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 29.02.2024թ. հ.1-Փ (24) արձանագրության (կցվում է)։

2.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետում նշված արձանագրության հիման վրա ավտոբուսային հ.27 երթուղում կատարել շարժակազմի փոխարինումներ ու կազմակերպել դրա աշխատանքը:

3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:

4.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։