Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2024 թվականի N 374-Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Երևանի քաղաքապետարանի և «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ԲԻԴԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Կոնսորցիում) միջև 2023 թվականի փետրվարի 3-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/21» ծածկագրով գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի մարտի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

15.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։