ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 187-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Կանադայից՝ Տորոնտոյի հայկական համայնքային կենտրոնի կողմից Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռը (5,675.5 կգ ընդհանուր քաշով, 85,690 կանադական դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,382.70 կանադական դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 892-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
18.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 187-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Անվանումը Քանակը Քաշը
/կգ/ Արժեքը կանադական
դոլար
1. Հագուստ 10,673 հատ 2,344.8 49,811
2. Նորածնի պարագաներ 2 հավաքածու 2.8 75
3. Մազակալ՝ պլաստմասսայե 19 հատ 0.4 19
4. Մազակալ 6 հատ 0.4 6
5. Աղջկա ականջակալ՝ մորթիով 6 հատ 0.6 12
6. Անկողնային պարագաներ 2 հավաքածու 5.2 150
7. Վերմակ 5 հատ 48.7 250
8. Ծածկոց 1234 հատ 1,306.8 18,210
9. Սրբիչ 12 հատ 3.3 24
10. Կոշիկ 349 զույգ 240.2 6,749
11. Հողաթափ 23 զույգ 2.9 69
12. Կանացի պայուսակ՝ կտորից 117 հատ 21.9 234
13. Ցելոֆանե կանթով տոպրակ 16 հատ 2.4 32
14. Ատամի խոզանակ 11 հատ 0.25 11
15. Աղջկա թևանոց՝
պլաստմասսայե 36 հատ 0.5 72
16. Սանր՝ պլաստմասսայե 8 հատ 0.1 4
17. Արևային ակնոց՝ մանկական 36 հատ 0.9 32
18. Խաղեր և խաղալիք 107 հատ 12.8 178
19. Դպրոցական պարագա 12 արկղ 144.1 1,601
20. Պլաստմասսայե շիշ 14 հատ 0.7 14
21. Դիմակ բժշկական 275 հատ 11.1 100
22. Տակդիր 6 արկղ 65.1 74
23. Խոհանոցային պարագա 1 արկղ 7.7 39
24. Պրոյեկտոր 5 հատ 25 500
25. Ինտերակտիվ գրատախտակ՝
պարագաներով 13 հավաքածու 217.25 2,524
26. Ջրի ֆիլտր՝ պարագաներով 378 հավաքածու 1,209.6 4,900
Ընդամենը 5,675.5 85,690
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
18.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ