Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 2019 թվականի N 515-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07618624)` «Արամ Զուրաբյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06937973) 2019 թվականի հունիսի 6-ին կնքված N 3242-290519 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 363,124,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

(2-րդ կետը փոփ. 02.09.20 N 525-Ա, 08.06.21 N 456-Ա, 18.03.24 N 193-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. օգոստոսի 5

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

օգոստոսի 5-ի N 515-Ա

որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։