ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2024 թվականի N 396-Ա
ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Գ․ Նժդեհի 23/1 հասցեում գտնվող 1634.8 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1879 հեկտար հողամասը (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման N 29092022-01-0234 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ աշխատակիցների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով:
2. Երևան քաղաքի Գ․ Նժդեհի 23/1 հասցեում գտնվող տարածքում առկա, անբաժանելի մաս հանդիսացող, հավելվածում նշված գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ աշխատակիցների համար բարեկարգ աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով։
3. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ և շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
21.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
մարտի 21-ի N 396-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Չափի միավոր Քանակ Այլ տվյալներ
1. Օդորակիչ՝ VIVAX 12000 BTU հատ 2
2. Օդորակիչ՝ BERG 18000 BTU հատ 3
3. Օդորակիչ` HISENSE AST09UW4SVETG10 հատ 26
4. Նստարան 3-տեղանոց հատ 10
5. Գրասեղան դատ․ դահլիճի համար
/2700*800*800/ հատ 1
6. Անջրպետ հատ 2
7. Շերտավարագույր քառ. մ 207,67
8. Ջեռուցման կաթսա՝ SQUIRREL հատ 2
9. Պտուտակաձող ամբողջական լրակազմով լրակազմ 1
10. Ջեռուցման կաթսա՝ Chaffoteaux հատ 1
11. Ջեռուցման կաթսա՝ BERETA հատ 1
12. Օդափոխիչ՝ Shivaki 12MMK հատ 1
13. Օդափոխիչ՝ Hair HSU 09KD03 հատ 1
14. Ջեռուցման կաթսա՝ KITURANI հատ 1
15. Ջեռուցման կաթսա՝ BAXI հատ 1
16. Օդափոխիչ՝ General LLS/L 1851 հատ 1
17. Օդափոխիչ՝ Genetal LLS/L 1851 հատ 1
18. Օդափոխիչ՝ ZANUSSI հատ 1
19. Օդափոխիչ՝ D9 Vestel հատ 1
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
21.03.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ