Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2024 թվականի N 413-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։

3. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրերի կնքման, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում։

4․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի իրավունքների պետական գրանցման փաստաթղթերի (նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) փաթեթը ներկայացնել կոմիտե։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

21.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 21-ի N 413-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՕՏԱՐՎՈՂ, ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Հասցեն Մակերեսը (հա) Կադաստրային ծածկագիրը Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը

(հազ. դրամ)

1. Հողամաս համայնք Գորիս, գյուղ

Շուռնուխ 3-րդ փողոց 13/1 0.12632 09-076-0011-0010 116.720

2. Հողամաս համայնք Գորիս, գյուղ

Շուռնուխ 3-րդ փողոց 13/6 0.12097 09-076-0102-0013 111.777

3. Հողամաս համայնք Գորիս, գյուղ

Շուռնուխ 3-րդ փողոց 13/7 0.12096 09-076-0102-0014 111.767

4. Հողամաս համայնք Գորիս, գյուղ

Շուռնուխ 3-րդ փողոց 13/9 0.13450 09-076-0102-0015 124.278

5. Հողամաս համայնք Գորիս, գյուղ

Շուռնուխ 3-րդ փողոց 13/10 0.14706 09-076-0102-0016 135.884

6. Հողամաս համայնք Գորիս, գյուղ

Շուռնուխ 3-րդ փողոց 13/11 0.13585 09-076-0102-0017 125.526

7. Հողամաս համայնք Գորիս, գյուղ

Շուռնուխ 3-րդ փողոց 13/12 0.17892 09-076-0102-0018 165.322

8. Հողամաս համայնք Գորիս, գյուղ

Շուռնուխ 3-րդ փողոց 13/13 0.13309 09-076-0102-0019 122.975

9. Հողամաս համայնք Գորիս, գյուղ

Շուռնուխ 3-րդ փողոց 13/14 0.13255 09-076-0102-0020 122.476

1.23022 1136.725

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

21.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 21-ի N 413-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Հասցեն Մակերեսը (հա) Կադաստրային ծածկագիրը Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը

(հազ. դրամ)

1. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց

13/2 0.1108 09-076-0011-0014 102.380

2. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց

13/3 0.11339 09-076-0011-0013 104.773

3. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց

13/4 0.12096 09-076-0011-0012 111.767

4. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ 3-րդ փողոց

13/5 0.12097 09-076-0011-0011 111.777

0.46612 430.697

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

21.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։