ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1060-Ա «21» մարտի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածում նշված անձանց, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2024 թ. ավարտը տրամադրվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2025 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2024թ. դեկտեմբերի 20-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
21.03.2024 թվականի
հ. 1060-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N Հաշմանդամի անունը և ազգանունը Հաշմանդամի նույնականաց ման տվյալը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Ավետիք Պետրոսյան Անձնագիր
AS 0504323 36 VZ 047 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
2 Տիգրան Աթաբեկյան Ծննդյան վկ.
ԱԱ 180453 37 BI 295 Վահե Աթաբեկյան 31.12.2024թ.
3 Ներսես Դադայան Անձնագիր
AV 0310512 90 EE 700 Գոհար Անտոնյան 31.12.2024թ.
4 Արսեն Վարդանյան Նույնականացման քարտ 015535982 35 RF 984 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան