Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 1997-05-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-05-05Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

01.06.1995 թ. N 3-Ս

Երևան

ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության 1995 թ. հունիսի 14-ի հրամանի 25գ-36 գրության`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. 1995 թ. հունիսի 1-ից բնակչությանը և հիմնարկ-ձեռնարկություններին (տնտհաշվարկային և բյուջետային) քաղաքային և գյուղական հեռախոսային կապի աբոնենտային վարձի համար, սահմանել միասնական սակագին ամսական 84 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի):

2. «Երևանի քաղաքային հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Ա.Ղահրամանյանին, «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Վ.Առաքելյանին հաստատված սակագների մասին ժամանակին տեղյակ պահել բոլոր կարգի աբոնենտներին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:

4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կապի նախարարության 31.03.95 թ. N 2-Ս հրամանի կետ 1-ի «ա» ենթակետը:

ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ` Գ. Պողպատյան

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

_____________ Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ

«1» ՀՈՒՆԻՍԻ 1995 Թ. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

___________ Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«1» ՀՈՒՆԻՍԻ 1995 Թ.

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ընդունված Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թ. մարտի 31-ի թիվ 165 որոշման հիման վրա բնակչությանը իրացվող կապի ծառայությունները կարգավորելու համար:

1995 թվականի հունիսի 1-ից բնակչությանը և հիմնարկ-ձեռնարկություններին (տնտհաշվարկային և բյուջետային) քաղաքային և գյուղական հեռախոսային կապի աբոնենտային վարձի համար սահմանել միասնական սակագին` ամսական 84 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի):

քաղ. Երևան

թիվ 3-Ս

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21» 11 1996 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11960076

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։