ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 399-Ա
«ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,266,589,390.77 դրամ ընդհանուր արժողությամբ «Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 07.03.23 N 180-Ա, 26.03.24 N 207-Ա)
2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02596346) 2022 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N 202204/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 627,391,068.66 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
(2-րդ կետը փոփ. 14.09.22 N 660-Ա, 26.03.24 N 207-Ա)
3. «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ
Երևան
08.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 399-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում, որով կիրականացվեն համայնքի շուրջ 120 երեխայի կրթումն ու դաստիարակումը՝ բարեկարգ և լուսավոր պայմաններում։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից
3. Բարեգործը ՋիԷյՋէմ բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212)
4. Ծրագիրը կատարողը ՋիԷյՋէմ-Արմենիա զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, Երևան, Հայաստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայր, սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 1,266,589,390.77 դրամ
7. Բարեգործություն ստացողը Վայոց ձորի մարզի Արենի համայնք
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2022 թվականի մայիսի 23-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 627,391,068.66 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 23-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
2) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզին կից առանձնացված մասնաշենքի՝ դահլիճի կառուցում՝ 597,225,165.29 դրամ արժողությամբ, այդ թվում՝ մանկապարտեզի և դահլիճի շինությունների համալիր-ավարտական հարդարման աշխատանքների և ինժեներական համակարգերի, դուռ-լուսամուտների և վիտրաժների տեղադրում, հենապատի կառուցում, ընդհանուր տարածքի բարեկարգում և այլն: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
3) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի շինարարական և մոնտաժային լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում հակահրդեհային-ազդանշանային համակարգի տեղադրում, մոնտաժում՝ 38,453,156.82 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 16-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը:
4) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի խաղահրապարակի համար մանկական համալիրի, պտուտակի մատակարարում և տեղադրում՝ 3,520,000 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 8-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 627,391,068.66 դրամ:
2) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզին կից առանձնացված մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 597,225,165.29 դրամ:
3) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի հակահրդեհային- ազդանշանային համակարգի իրականացում՝ 38,453,156.82 դրամ արժողությամբ:
4) Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի խաղահրապարակի համար մանկական համալիրի, պտուտակի մատակարարում և տեղադրում՝ 3,520,000 դրամ արժողությամբ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնք
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 07.03.23 N 180-Ա, 26.03.24 N 207-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ
08.06.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ