Հոդված 2
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունների վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած և չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գանձման և (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-րդ օրվանից, և չկատարված պարտավորությունների ապահովման և հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024 թ. մարտի 25
Երևան
ՀՕ-107-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: