Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1130-Ա «22» մարտի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի հրապարակային սակարկություններով կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 06.03.2024թ. արձանագրություններով տրված առաջարկությունները.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել աճուրդային կարգով օտարման՝ համաձայն սույն որոշման հ.1 հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:

2. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել վարձակալության իրավունքով տրամադրման աճուրդի՝ համաձայն սույն որոշման հ.2 հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ներկայացված գույքերի մասին տեղեկատվությունը տարածել մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

4. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման և վարձակալությամբ տրամադրման ենթակա գույքի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Տ. Ավինյան

Հավելված հ.1

Երևանի քաղաքապետի

22.03.2024 թ.

հ. 1130–Ա որոշման

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ

Հ/հ վարչական շրջանը հասցեն շինության նշանակությունը և տեսակը՝ ըստ վկայականի շենք(շինության)մակերեսը

/քմ/ հողամասի մակերեսը

/քմ/ մեկնարկային գինը

/ՀՀ դրամ/

1 Կենտրոն Ե.Քոչար փող. 21 ոչ բնակելի տարածք 115.3 --- 71.600.000

2 Մալաթիա-Սեբաստիա Լենինգրադյան փող. 23/12 հ.6 բնակարան 77.6 --- 35.190.000

3 Արաբկիր Կոմիտասի պող. 59/7 շենք հ.6 բնակարան 77.9 -- 44.550.000

4 Կենտրոն Բայրոն փող. հ. 4 կիսանկուղային տարածք 60.0 --- 62.200.000

5 Կենտրոն Բայրոն փող. հ.10 ոչ բնակելի տարածք 73.5 __ 41.500.000

6 Աջափնյակ Ֆուչիկի փող. հ.2/4 հասարակական նշանակության շինություն 148.75 153.97 29.700.000

7 Ավան Ավանի 4-րդ փող. 3-րդ նրբ. հ.237 մանկապարտեզի մոտ կաթսայատուն 60.1 75.8 11.070.000

8 Աջափնյակ Լենինգրադյան փող. հ.16/6 հասարակական նշանակության շինություն 68.77 90 15.570.000

9 Շենգավիթ Շիրակի փող. 2-րդ նրբ. 4/1 հասարակական նշանակության շինություն 152.87 206 27.990.000

10 Շենգավիթ Շահվերդյան փող. հ.18 հասարակական նշանակության տարածք 236.6 254 31.320.000

11 Շենգավիթ Շիրակի փող. հ.6/10 հասարակական նշանակության շինություն 207.98 309.5 38.250.000

12 Էրեբունի Նոր Արեշ փող. հ.1/25 հասարակական նշանակության շինություն 165.7 195.5 37.710.000

Երևանի քաղաքապետ Տ. Ավինյան

Հավելված հ.2

Երևանի քաղաքապետի

22.03.2024 թ.

հ. 1130–Ա որոշման

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ

Հ/հ վարչական շրջանը հասցեն շինության նշանակությունը և տեսակը՝ ըստ վկայականի Շենքի (շինության) մակերեսը

/քմ/ հողամասի մակերեսը

/քմ/ մեկնարկային գինը 1 ամսվա համար

/ՀՀ դրամ/ վարձակալության ժամկետը

1 Արաբկիր Ն.Զարյան փող. հ.27 շենքի տարածք վարչական շենք 77 --- 408.900 2 տարի՝ որպես գրասենյակային տարածք

2 Կենտրոն Տերյան փող. հ.44 վարչական շենք 731 --- 2.214.000 5 տարի՝ որպես գրասենյակային տարածք

3 Արաբկիր Կոմիտաս պող. հ. 56 տարածք 88.6 --- 447.400 3 տարի

4 Արաբկիր Կովկասյան փող. հ.21/3 շինություն 2834.3 1757.56 1.800.000 10 տարի

5 Նոր Նորք Գայի պողոտա հ.19 վարչական շենք 11.96 _ 60.000 2 տարի՝ որպես գրասենյակային տարածք

6 Նոր Նորք Գայի պողոտա հ.19 վարչական շենք 14.31 _ 72.000 2 տարի՝ որպես գրասենյակային տարածք

Երևանի քաղաքապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։