ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1087-Ա «21» մարտի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
21.03.2024թ.
հ. 1087-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Սամվել Հովսեփյան Հ. Էմինի փողոց, հ.124 ավտո-տնակ Սամվել Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Էմինի փողոցի հ.124 հասցեում գտնվող ավտոտնակին /վկ. հ.23022024-01-0345, հող. 189.047քմ/ տրամադրել հասցե՝ Հովսեփ Էմինի փողոց, հ.124/1 01003H7XHQG8
2 Արտակ Ամիրխանյան Դավիթ Հովհաննեսի /Արաբկիր 19-րդ/ փողոց, հ.6 շենք, հ.62բ բնակա-րան Արտակ Ամիրխանյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Հովհաննեսի /Արաբկիր 19-րդ/ փողոցի հ.6 շենքի հ.62բ հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.1466415/ տրամադրել հասցե՝ Դավիթ Հովհաննեսի փողոց, հ.6 շենք, բն.62/2 01003Z2JQBBL
3 Լևոն Սարգսյան Ղափանցյան փողոց, հ.22 ավտո-տնակ Լևոն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ղափանցյան փողոցի հ.22 հասցեում գտնվող ավտոտնակին /վկ. հ.11072022-01-0294, ընդ. բաժ. հող. 60.2քմ և սեփ. հող. 231.6քմ/ տրամադրել հասցե՝ Գ. Ղափանցյան փողոց, հ.22/1 01003AGMDHPQ
4 Անահիտ Առաքելյան Շիրակի փողոց, 4-րդ նրբանցք, հ.7 շենք, հ.2ա բնակա-րան Անահիտ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի հ.7 շենքի հ.2ա հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.2709892/ տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, 4-րդ նրբանցք, հ.7 շենք, բն.2/1 010114XZC8TB
5 Գայանե Դավթյան
/լիազորված անձ/
«ԻՆՏԵՐ» ՍՊԸ Արցախի փողոց, 4-րդ նրբանցք, հ.20 հողամաս «ԻՆՏԵՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ.20 հասցեում գտնվող շինությունների /վկ. հ.01122022-01-0314/ բաժանման հատակագծով առանձնացվող 6526.2քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արցախի փողոց, 4-րդ նրբանցք, հ.20/1 01005UNQWAGU
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան