ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
25 մարտի 1997 թ. N 1
ՌԱԴԻՈՖԻԿԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն հաստատված ՀՀ վարչապետի 1996 թ. մարտի 27-ի N 193 որոշման, ՀՀ կապի նախարարության կանոնադրության հիման վրա հրամայում եմ
1. Հաստատել ռադիոֆիկացման մեկ կետի ամսական բաժանորդային վարձը 100 դրամ (այդ թվում ավելացված արժեքի հարկ):
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կապի նախարարության 31.01.96 թ. N 4-Ս հրամանը:
ՀՀ կապի նախարար Գ. Պողպատյան
Հաստատված է
ՀՀ կապի նախարարության
կողմից 25 մարտի 1997 թ.
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 21 ապրիլի 1997 թ.:
Գրանցման N 11970016
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ՌԱԴԻՈՖԻԿԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ռադիոֆիկացման ծառայությունների սակագների մասին հրահանգչական նամակը ընդունված է ՀՀ վարչապետի 1996 թ. մարտի 27-ի N 193 որոշման հիման վրա:
1. Լարային ռադիոհաղորդման մեկ կետի բաժանորդային արժեքը (մեկ ամսվա համար) սահմանել 100 դրամի չափով: