ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1180-Ա «27» մարտի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
27.03.2024 թ.
հ. 1180-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող
հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Հովհաննես Սարգսյան Նոր Խարբերդի այգետարածք, 78-րդ տեղամաս, հ.21 հողամաս Նոր Խարբերդի այգետարածքի 78-րդ տեղամասի 500.0քմ մակերեսով հ.21 հողամասին /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 06.11.2023թ. հ.3512 լրացուցիչ վկայագիր/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 6-րդ փողոց, հ.36/1 01011HBMVAQD
2 Ռոզա Ալեքսանյան Նոր Խարբերդ 20-րդ փողոց, Ձորի 2-րդ նրբանցք, հ.30 այգետնակ Անշարժ գույքի առուվաճառքի 22.03.2024թ. հ.2910 պայմանագրով, Ռոզա Ալեքսանյանի կողմից ձեռք բերված Նոր Խարբերդ 20-րդ փողոցի Ձորի 2-րդ նրբանցքի հ.30 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.2/18 01011RNF2UKK
3 Հայկ Խաչատրյան
/լիազորված անձ/
Աշոտ Խաչատրյան
/սեփականատեր/
Սասնա ծռերի փողոց, հ.9/2 հողամաս Աշոտ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Սասնա ծռերի փողոցի հ.9/2 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.01032024-01-0344/ բաժանման հատակագծով առանձնացվող 3.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սասնա ծռերի փողոց, հ.9/4 01004ECHSKHD
4 Աստղիկ Հովհաննիսյան
/լիազորված անձ/
«ՕՔՌՈ» ՍՊԸ Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, հ.10 շինություն «ՕՔՌՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի հ.10 հասցեում գտնվող /վկ.հ.30012023-01-0214, հող՝ սեփ. 8415.7քմ, ընդ բաժն. 600.0քմ/ 103.0քմ մակերեսով շինությանը /կշեռքատուն/ տրամադրել հասցե՝ Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, հ.10/6 01005HQYLXPU
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` Տ. Ավինյան