Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 999-Ա ՀՐԱՄԱՆՈՎ «ՆՈՐՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«15» մարտ 2024 թ. N 1429-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 999-Ա ՀՐԱՄԱՆՈՎ «ՆՈՐՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 12-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը`

Հրամայում եմ`

1. Վերացնել Առողջապահության նախարարի 2018 թվականի ապրիլի 12-ի ««ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2016 թվականի դեկտեմբերի 20-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002217 լիցենզիայի գործողությունը` պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական տեսակը կասեցնելու մասին» N 999-Ա հրամանով լիցենզիայի գործողության կասեցումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝

1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ա. Ավանեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։