Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 601-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` «ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«05» մարտ 2024 թ. N 1212-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 601-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` «ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը «ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 23-ին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը.

Հրամայում եմ`

1. Վերացնել Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 2-ի ««Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2004 թվականի հուլիսի 7-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000589, 2007 թվականի օգոստոսի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001045, 2016 թվականի մարտի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002147 և 2021 թվականի ապրիլի 28-ին տրամադրված N Կ-ԲՕ-002881 լիցենզիաներով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային և արտահիվանդանոցային` ախտաբանաանատոմիական, ֆիզիոթերապևտիկ, բժշկական գենետիկական, սեռախտաբանական, արտահիվանդանոցային` մաշկաբանական, վեներաբանական, արտահիվանդանոցային` լաբորատոր ախտորոշիչ (բջջաբանական, շճաբանական (սերոլոգիական), հյուսվածքաբանական, իմունաբանական), հիվանդանոցային` քիթ-կոկորդ-ականջաբանական, անոթային վիրաբուժական, ուրոլոգիական տեսակներով զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին» թիվ 601-Ա հրամանով կասեցված` «անոթային վիրաբուժական» տեսակի մասով լիցենզիայի գործողության կասեցումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝

1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Պարտականությունները կատարող` Լ. Նանուշյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։