Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 161-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 208-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 161-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 6-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N 161-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «ԿԱՐԿԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00054589) 2024 թվականի փետրվարի 14-ին կնքված՝ N ՎԸ-009/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սուրբ Թադեոս եկեղեցու արտաքին լուսավորման լուսատուների տեղադրման համար նախատեսված դրենաժային համակարգի կառուցման աշխատանքների իրականացում 5,963,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՍԱՐ ՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02282013) 2024 թվականի փետրվարի 13-ին կնքված՝ N ՎԸ-008/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սուրբ Թադեոս եկեղեցու երիցատան 2-րդ հարկի լուսամուտների, արտաքին և ներքին դռների, ինչպես նաև մոմավառության սրահի դռների և ապակե փաթեթների պատրաստման ու տեղադրման աշխատանքների իրականացում 8,976,800 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

01.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։