Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 մարտի 2021 թ. N 12-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել, որ էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար շահառուները պետք է ապահովված լինեն 12 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և windows 11 օպերացիոն համակարգի աշխատանքի հնարավորություն ապահովող տեխնիկական հատկանիշներ ունեցող համակարգիչներով:

(1-ին կետը խմբ. 26.03.24 N 97-Ն)

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։