ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2024 թվականի N 451-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման՝
1) նախաբանի «5-րդ և 6-րդ մասերին» բառերը փոխարինել «1-ին մասի 5-րդ կետի» բառերով.
2) 1-ին կետից, ինչպես նաև որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածների վերնագրերից հանել «, ձևի, տևողության» բառերը.
3) N 1 հավելվածի 1032.01.4 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 1032.01.4 Ոստիկանական
գործ 1032.01.01.4 Ոստիկան - 3 ամիս
1032.01.02.4 Պարեկ - մինչև 2024 թվականի
հունվարի 1-ը՝ 5 ամիս,
իսկ դրանից հետո՝ 6
ամիս
1032.01.03.4 Քրեական
ոստիկան - 5 ամիս
(առնվազն բակալավրի
որակավորմամբ
բարձրագույն
կրթության հիմքով)
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.04.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2024 թվական: