ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
10.04.1998 թ. N 93-Մ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 276 Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն նախարարության 1997 թվականի նոյեմբերի 26-ի «1998/99 ուսումնական տարվա ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների ցանկի հաստատման մասին» թիվ 276 Մ հրամանի
Հրամայում եմ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 1997 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 276 Մ հրամանում լրացումներ կատարելու մասին» կարգը:
2. Սույն կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար Ա. Պետրոսյան
Հաստատված է
ՀՀ կրթության և գիտության նախարարի
10.04.1998 թ. թիվ 93-Մ հրամանով
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 276 Մ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն Կարգը ընդունվում է ՀՀ վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության» 4-րդ կետի «է» ենթակետի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 1997 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 276 Մ հրամանում կատարել հետևյալ լրացումները`
Շիֆր Բուհ
մասնագիտություն Ընդունելության քննություններ
մրցութային քննություններ ոչ մրց. քնն
1 2 3 4 5 6
Երևանի պետական համալսարան
***** Քիմիական ֆակուլտետ
0136 Դեղագործական քիմիա Ք(գ) Կ(գ) կամ
Ֆ(գ) - Հլ(գ)
***** Ֆիզիկայի ֆակուլտետ
0107 Միջուկային ֆիզիկա (միջուկային ռեակտորների ֆիզիկա) Ֆ(գ) Մ(գ) - Հլ(գ)
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
***** Էլեկտրոնիկայի, կենսաբժշկական ճարտարագիտության և կառավարման համակարգերի դեպարտամենտ
0714 Ֆիզիկական էլեկտրոնիկա Մ(գ) Ֆ(գ) - Հլ(գ)
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի կրթահամալիր
1202 Մետաղահատ հաստոցներ և գործիքներ Մ(գ) Ֆ(գ) - Հլ(գ)
1706 Սննդաարդյունաբերության մեքենաներ և սարքեր Մ(գ) Ֆ(գ) - Հլ(գ)
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի կրթահամալիր
0116,0110 Կենսաբանություն, քիմիա Կ(գ) Ք(գ) Հլ(գ) -
0230 Հայոց լեզու և գրականություն Հլգ(բ) Հլ(գ) ՀԺՊ(գ) -
0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա Հլ(գ) Մ(գ) - -
Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտ
***** Ֆինանսա-հաշվային ֆակուլտետ
0625 Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում Մ(գ) Հլ(գ) Օտլ(գ) -
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ
***** Կուլտուրայի ֆակուլտետ
0214 Լրագրություն (ռադիոլրագրող) Ըլ(գ,բ) ՌԼՀ(գ,բ) Հլ(գ) -
***** Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկայի ֆակուլտետ
0316,0318 Սուրդոմանկավարժություն, լոգոպեդիա Հլ(գ) Կ(գ) - -
Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ
0101,0303 Մաթեմատիկա, տնտեսագիտություն* Մ(գ) Ֆ(գ)կամ
Օտլ(գ) Հլ(գ) -
0112 Երկրաֆիզիկա Ֆ(գ) Մ(գ) - Հլ(գ)
0223 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ (կինեգիոլոգիա) Մասն ԸՖՊ Հլ(գ) -
0304 Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն Մասն ԸՖՊ Հլ(գ) -
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ
0102 Կիրառական մաթեմատիկա Մ(գ) Ֆ(գ) Հլ(գ) -
0312 Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (ռուս դպ. համար) Ռլ(գ) Հլ(գ) Մ(գ) -
Հայկական գյուղատնտեսական ակադեմիա
***** Ճարտարագիտական ֆակուլտետ
0725 Տարա և փաթեթավորում (գյուղատնտեսական արտադրանքի) Նկ Գծ Մ(գ) Հլ(գ)
* Ծանոթություն. 0101 «Մաթեմատիկա» մասնագիտությունը փոխարինվում է 0101, 0303 «Մաթեմատիկա, տնտեսագիտություն» մասնագիտությամբ:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
(բ) բանավոր
(գ) գրավոր
Գծ Գծագրություն
Ըլ Ընդհանուր լրագրություն
ԸՖՊ Ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն
ՀԺՊ Հայ ժողովրդի պատմություն
Հլ Հայոց լեզու
Հլգ Հայոց լեզու և գրականություն
Նկ Նկարչություն
Ռլ Ռուսաց լեզու
ՌԼՀ Ռադիոլրագրության հիմունքներ
Կ Կենսաբանություն
Մ Մաթեմատիկա
Ք Քիմիա
Մասն Մասնագիտություն
Ֆ Ֆիզիկա
Օտլ Օտար լեզու
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից
16 ապրիլի 1998 թ.
Պետական գրանցման N 129800102