Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Թույլատրել Կառավարությանը անհրաժեշտության դեպքում՝

գործել է մինչև 2024-04-13Բացել ARLIS-ում

Հոդված 9. Թույլատրել Կառավարությանը անհրաժեշտության դեպքում՝

1. փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված պետական մարմինների ցանկերում.

2. սույն մասով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածում՝ անհրաժեշտության դեպքում` որպես ծախսային ծրագրերի առանձին լրացուցիչ միջոցառումներ կամ լրացուցիչ ծրագրերի միջոցառումներ) գումարները` Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից դատարան հայցադիմումներ, դիմումներ ու գանգատներ, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս, ինչպես նաև դատարանի կողմից տրամադրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված վճարումները, ինչպես նաև դատական ակտերի հիման վրա հօգուտ պետական բյուջեի պետական մարմիններից բռնագանձված պետական տուրքի գումարների վճարումները,

2) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքին համապատասխան՝ ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների` պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում կատարելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված վճարումները,

3) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամություն ունեցող անձանց վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամություն ունեցող անձանց փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջների համաձայն, Կառավարության կողմից կատարվող ծախսերը,

4) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված դեպքերում պետական մարմիններից բռնագանձման ենթակա կատարողական ծախսի գումարների վճարումները.

3. սույն մասով սահմանված դեպքերում կատարված ծախսերն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածում՝ անհրաժեշտության դեպքում` որպես ծախսային ծրագրերի առանձին լրացուցիչ միջոցառումներ) գումարները` Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

1) Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և պետական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում հարկերի և այլ պարտադիր վճարների գծով առաջադրված լրացուցիչ պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

2) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (սույն կետում այսուհետ` մատակարարի) կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս գույքն ստացող պետական մարմնի կողմից նշված գործարքի շրջանակում տվյալ մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով կամ շրջանառության հարկի գծով պարտավորության կատարման գծով ծախսերը.

4. պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալական վճարները Կառավարության սահմանած դեպքերում թողնել հիմնադրամների տնօրինությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար՝ առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում` որպես պետական բյուջեից (Կառավարության պահուստային ֆոնդից) հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում՝ որպես այդ հիմնադրամների կողմից նույն գումարների չափով պետական բյուջե մուծված վարձակալական վճարների ստացում (եթե նշված վարձակալական վճարները նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի եկամուտների կազմում, ապա այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի գումարները, այդ թվում` նաև Կառավարության պահուստային ֆոնդը).

5. բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում սույն օրենքի համաձայն՝ բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում ժամանակավորապես, մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում միջոցների առկա մնացորդի` սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորմանը չուղղված գումարը` ներկայացնելով այդ ենթահաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

6. սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների` ըստ դրանց ձևավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ինչպես նաև, ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելության, համապատասխան փոփոխության ենթարկել բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածներում լրացվող որևէ ծախսային ծրագրի և միջոցառման գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի), սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 3 հավելվածով սահմանված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում)` դրանց օգտագործումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Սույն մասի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 10-րդ և 13-րդ մասերով, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ և 16-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա.

7. բյուջետային տարվա արդյունքներով գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին և արտաքին աղբյուրներից բյուջետային վարկերի վերադարձից ստացված` սույն օրենքի N 3 հավելվածով այդ մուտքի գծով նախատեսված մակարդակը գերազանցած գումարից ոչ ավելի չափով (նույն չափով ավելացնելով N 3 հավելվածով նախատեսված բյուջետային վարկերի վերադարձից գումարը), և, ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելության, համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում) և ֆինանսական ակտիվների ձեռքբերումների ու ներգրավված փոխառու միջոցների մարումների գծով ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածներում լրացվող որևէ ծախսային ծրագրի և միջոցառման գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան.

8. բյուջետային տարվա արդյունքներով գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին և արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների՝ սույն օրենքի N 3 հավելվածով նախատեսված մարումների գծով առաջացող (այդ թվում` նաև փոխատուի համաձայնությամբ մարումը չկատարելու դեպքում առաջացող) տնտեսումների գումարից ոչ ավելի չափով (այդ գումարի չափով նվազեցնելով N 3 հավելվածով նախատեսված փոխառությունների մարումների գումարը), և, ըստ այդ տնտեսված գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելության, համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում) և ֆինանսական ակտիվների ձեռքբերումների և ներգրավված փոխառու միջոցների մարումների գծով ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածներում լրացվող որևէ ծախսային ծրագրի և միջոցառման գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան.

9. բյուջետային տարվա ընթացքում, պահպանելով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային եկամուտների ընդհանուր գումարը, բյուջետային եկամուտների ձևավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների դասակարգման խմբերի միջև կատարել դրանց գծով` սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված համապատասխան գումարների վերաբաշխումներ` դրանից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան աղյուսակներում.

10. սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն օգտագործելու դեպքում այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները և, ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելության, փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարներն ու N 1 հավելվածով նախատեսված` սույն մասում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի և միջոցառումների գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 3 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (եթե սույն մասում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծրագրերը և (կամ) միջոցառումները նախատեսված չեն սույն օրենքի N 1 և (կամ) N 3 հավելվածներով, ապա դրանք, որպես առանձին լրացուցիչ ծրագրեր և (կամ) միջոցառումներ, ըստ պատկանելության արտացոլել նշված հավելվածների` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

11. բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում դրանց ֆինանսավորմանն ուղղել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) և պետական արժեթղթերի իրացումից ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները.

12. Կառավարության կնքած` օրենքով սահմանված կարգով վավերացված կամ հաստատված միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող վարկային և դրամաշնորհային նպատակային ծախսային ծրագրերի միջոցառումների (սույն մասում այսուհետ` նպատակային ծրագրեր) կատարման ընթացքին նպաստելու նպատակով`

1) սույն օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված վարկային նպատակային ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան վարկային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը և 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել սույն օրենքի NN 1 և 3 հավելվածների համապատասխան աղյուսակներով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկերի հաշվին իրականացվող առանձին նպատակային ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, սույն օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) և 3-րդ հոդվածով ու N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև սույն օրենքի N 3 հավելվածում ներկայացված ֆինանսական ակտիվների ձեռքբերումների և ներգրավված փոխառու միջոցների մարումների գծով ծրագրերի և միջոցառումների գծով սահմանված հատկացումները,

2) 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված` սույն օրենքով չնախատեսված նպատակային վարկային կամ դրամաշնորհային միջոցների (սույն ենթակետում այսուհետ` նպատակային միջոցների) հաշվին ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 3 հավելվածներով չնախատեսված նպատակային ծրագրերը: Այդ ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջե ստացվող նպատակային միջոցների հաշվին նախատեսվող ելքերի գումարից ոչ ավելի չափով, ըստ անհրաժեշտության, ավելացնել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը (վարկային նպատակային ծրագրերի դեպքում) կամ եկամուտների գումարը (դրամաշնորհային նպատակային ծրագրերի դեպքում), ինչպես նաև, ըստ այդ գումարի բնույթի և վերջինիս հաշվին կատարվող ելքերի պատկանելության, համապատասխան փոփոխության ենթարկել 3-րդ հոդվածով և N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց առանձին տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), 6-րդ հոդվածով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ինչպես նաև 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն ենթակետում նշված` սույն օրենքով չնախատեսված նպատակային ծրագրերը` որպես ծրագրերի առանձին լրացուցիչ միջոցառումներ, ըստ պատկանելության արտացոլելով սույն օրենքի N 1 և (կամ) N 3 հավելվածներում),

3) 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում լրացուցիչ ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 3 հավելվածներով նախատեսված (ներառյալ` սույն մասի 2-րդ կետով սահմանված կարգով բյուջետային տարվա ընթացքում սույն օրենքի N 1 և (կամ) N 3 հավելվածներում արտացոլված) նպատակային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ստացված` սույն օրենքով չնախատեսված միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին (այդ գումարի չափով ավելացնելով N 3 հավելվածով նախատեսված` ելքերի ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի 2024 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը), և, ըստ այդ միջոցների հաշվին կատարված ելքերի պատկանելության, համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, 3-րդ հոդվածով և N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց առանձին տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում) և N 3 հավելվածով սահմանված ֆինանսական ակտիվների ձեռքբերումների և ներգրավված փոխառու միջոցների մարումների գծով ծրագրերը և միջոցառումները, ինչպես նաև 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի (նաև N 1 հավելվածով նախատեսված համապատասխան ծախսային ծրագրերի և միջոցառումների) համապատասխան գումարները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան,

4) բյուջետային տարվա ընթացքում սույն օրենքի N 1 և (կամ) N 3 հավելվածներով նախատեսված (ներառյալ` սույն մասի 2-րդ կետով սահմանված կարգով բյուջետային տարվա ընթացքում սույն օրենքի N 1 և (կամ) N 3 հավելվածներում արտացոլված) առանձին նպատակային ծրագրերով սույն օրենքով նախատեսված՝ Կառավարության համաֆինանսավորման հատկացումների գումարներն ավելացնելու կամ դրանք նախատեսելու անհրաժեշտության առաջացման դեպքում, եթե նշված ավելացումը կամ նախատեսումը հնարավոր չէ իրականացնել հատկացումների ծրագրերի և (կամ) միջոցառումների միջև վերաբաշխման եղանակով կամ Կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին` դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման լրացուցիչ` սույն օրենքով չնախատեսված գումարների հայթայթման (առկայության) դեպքում, բյուջետային տարվա արդյունքներով գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ Կառավարության համաֆինանսավորման համար անհրաժեշտ լրացուցիչ գումարից ոչ ավելի չափով (բայց դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման լրացուցիչ` սույն օրենքով չնախատեսված հայթայթված (առկա) գումարների սահմաններում), և, ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելության, համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաև N 1 հավելվածով և (կամ) N 3 հավելվածով նախատեսված համապատասխան նպատակային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

5) սույն օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված դրամաշնորհային նպատակային ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան դրամաշնորհային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը և 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել սույն օրենքի NN 1 և 3 հավելվածների համապատասխան աղյուսակներով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային դրամաշնորհների հաշվին իրականացվող առանձին նպատակային ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, սույն օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) և 3-րդ հոդվածով ու N 3 հավելվածով սահմանված՝ պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները.

13. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված, սակայն այդ տարում չստացված և սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված պաշտոնական դրամաշնորհների գումարները 2024 թվականին ստանալու և 2023 թվականի արդյունքներով դրանց չստացման հետևանքով բյուջետային պարտքերի առաջացման դեպքում այդ գումարներն առաջնահերթության կարգով ուղղել այդ պարտքերի մարմանը.

14. բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված գումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների, ինչպես նաև վերջիններիս առանձին տարրերի միջև դրանց գծով սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 3 հավելվածով հաստատված գումարները և (կամ) կատարել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների հանրագումարի ավելացմանը չհանգեցնող այլ հաշվեկշռված փոփոխություններ և (կամ) լրացումներ` դրանցից բխող համապատասխան փոփոխություններ կատարելով սույն օրենքի N 1 և (կամ) N 3 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

15. ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով համապատասխան մուտքային ծրագրի գծով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից նախատեսված մուտքերի գումարը, ինչպես նաև, ըստ այդ մուտքերի հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելության, համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի (և (կամ) նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի և միջոցառման) գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի), սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև N 3 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում): Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան.

16. սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված որևէ ծախսային ծրագրի միջոցառման գծով սահմանված հատկացումների հաշվին բյուջետային վարկերի կամ փոխատվությունների տրամադրման կամ մարման, արժեթղթերի (ներառյալ` բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) գնման կամ մարման գծով գործառույթների իրականացման դեպքում նշված գումարների չափով նվազեցնել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները և N 1 հավելվածով նախատեսված` տվյալ ծախսային ծրագրի և միջոցառման գծով սահմանված հատկացումների գումարը և դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարել սույն օրենքի 3-րդ հոդվածով և փոփոխություններ և (կամ) լրացումներ` N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարներում և կազմում, ինչպես նաև ֆինանսական ակտիվների ձեռքբերումների և ներգրավված փոխառու միջոցների մարումների գծով ծրագրերում և միջոցառումներում.

17. սույն օրենքով նախատեսված` յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված բյուջետային միջոցներն արդյունավետ, օգտավետ և (կամ) խնայողաբար կառավարելու արդյունքում առաջացող տնտեսումն ուղղել այդ պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանը` ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների.

18. բյուջետային տարվա ընթացքում ավելացնել պետական մարմինների համար «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» կետում նշված նպատակով բացված արտաբյուջետային հաշիվներից ֆինանսավորվող ծրագրերի գծով սույն օրենքով հաստատված՝ 2024 թվականի ծախսերի (ելքերի) ֆինանսավորման գումարները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ստացված` սույն օրենքով չնախատեսված գումարների սահմաններում, ծախսերի ավելացվող գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ հոդվածով և N 1 հավելվածով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի (մուտքային և (կամ) ելքային) համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում).

19. բյուջետային տարվա ընթացքում Եվրոպական միությունից ստացված` սույն օրենքով չնախատեսված վարկային միջոցները պետական բյուջեում արտացոլման նպատակով համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, 3-րդ հոդվածով և N 3 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց առանձին տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում) և փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարներն ու N 1 հավելվածով նախատեսված` սույն մասում նշված վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի և միջոցառումների գծով սահմանված հատկացումները (եթե սույն մասում նշված վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերը և (կամ) միջոցառումները նախատեսված չեն սույն օրենքի N 1 և (կամ) N 3 հավելվածներով, ապա դրանք, որպես առանձին լրացուցիչ ծրագրեր և (կամ) միջոցառումներ, ըստ պատկանելության արտացոլել նշված հավելվածների` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

20. անվտանգային մարտահրավերների դիմակայմանը, տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանը, համավարակի դեմ պայքարին, հիվանդության հետևանքների (այդ թվում` տնտեսական) չեզոքացմանը և վերացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը.

21. հաստատել պետության ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում 2024 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին (մասնակի կամ ամբողջությամբ) իրականացվող ծրագրեր և միջոցառումներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։