Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-01-01-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 1995 թվականի N 296

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

2. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

3. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին (ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային տրվող կենսաթոշակին) սահմանել 430 դրամի չափով հավելում` այն ավելացնելով կենսաթոշակին:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին սահմանել 430 դրամի չափով հավելում` այն ավելացնելով կենսաթոշակին:

Այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում սոցիալական ապահովության և այլ մարմիններից, կենսաթոշակին սահմանված հավելումը տրվում է այն մարմնի կողմից, որտեղից կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային տարիքային, աշխատանքային հաշմանդամության կամ երկարամյա ծառայության կենսաթոշակ:

5. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

6. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

7. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

8. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

9. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

10. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

11. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

12. Նպաստառու գործազուրկների նպաստների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում` 430 դրամի չափով:

13. (կետն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

14. 1995 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 166 որոշման 1-ին, 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 13-րդ կետերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1995 թ.

մայիսի 30-ի N 296 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ 1,0-6,8 ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿՑՈՎ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 29.12.95 N 367)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։