Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.20/3 ՇԵՆՔԻ Հ.47՝ 13.9 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1278-Ա «03» ապրիլի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.20/3 ՇԵՆՔԻ Հ.47՝ 13.9 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարսենիկ Երվանդի Ժամհարյանի դիմումը՝ Երևանի Աճառյան փողոցի հ.20/3 շենքի հ.47՝ 13.9քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին։

Երևանի Ավան համայնքի ավագանու 29.08.2008 թվականի թիվ 34-Ա որոշմամբ հաստատված հ.1 հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ որոշվել է համայնքի սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 20 շենքի թիվ 47՝ 13.9քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվությամբ օտարել Վարսենիկ Երվանդի Ժամհարյանին։ Երևանի քաղաքապետի 17.10.2008 թվականի հ.4768-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ Աճառյան փողոցի հ.20 շենքին /նախկին թիվ 3 ՊՏՈՒ հանրակացարան/ տրամադրվել է «Աճառյան փողոց, հ.20/3 շենք» հասցեն։ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27032024-01-0217 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Աճառյան փողոցի հ.20/3 շենքի հ.47՝ 13.9քմ ընդհանուր մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ. 50-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Երևանի Աճառյան փողոցի հ.20/3 շենքի հ.47՝ 13.9քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27032024-01-0217 վկայական) նվիրել նույն բնակարանի բնակիչ Վարսենիկ Երվանդի Ժամհարյանին՝ որպես սեփականություն։

2. Լիազորել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։