Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

23.12.1998 թ. N 375-Մ

ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամայում եմ`

1. Հաստատել «Առանձին սովորողների համար հանրակրթական ծրագրերի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխման կարգը»:

2. Նշված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

Նախարար Լ. Մկրտչյան

Հաստատում եմ`

ՀՀ կրթության և գիտության

նախարար Լ. Մկրտչյան

18.12 1998 թ.

կոդ-110

Կ Ա Ր Գ

ԱՌԱՆՁԻՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ

1. Աշակերտի համար հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետները կարելի է փոփոխել` ելնելով նրա կողմից հանրակրթական ծրագրի յուրացման փաստացի մակարդակից:

2. Հանրակրթական ծրագրի նորմատիվ ժամկետը փոփոխվում է աշակերտի ծրագրային գիտելիքների ստուգման հիման վրա:

3. Աշակերտների կրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխությունը ուստարվա ընթացքում կատարվում է հետևյալ ընթացակարգով.

- մինչև դեկտեմբերի 30-ը աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով:

մինչև հունվարի 10-ը դիմումը քննարկվում է մանկավարժական խորհրդի նիստում:

- մանկավարժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում` երաշխավորելու և կրթության և գիտության նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան փոխադրելու վերաբերյալ: Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

- մինչև հունվարի 15-ը դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից երաշխավորված աշակերտների դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու հարցը քննարկվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում` նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` աշակերտի հետ վարվող հարցազրույցի միջոցով: Հարցազրույցին ներկա են գտնվում աշակերտի դասղեկը և դպրոցի տնօրենը:

- հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում աշակերտը իրավունք է ստանում մասնակցելու փոխադրական քննություններին, որոնք անցկացվում են դպրոցում մինչև փետրվարի 15-ը, ըստ դպրոցի տնօրենի կողմից նախօրոք հաստատված ժամանակացույցի և քննական հանձնաժողովների: Քննություններն անց են կացվում տվյալ դասարանի երկրորդ կիսամյակի և հաջորդ դասարանի առաջին կիսամյակի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից (բացի ֆիզկուլտուրա, աշխատանքի ուսուցում և ՆԶՊ առարկաներից),

- հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ռուսաց լեզու առարկաների քննությունները անց են կացվում գրավոր, իսկ մնացած առարկաները` ըստ մանկավարժական խորհրդի որոշման,

- փոխադրական բոլոր քննություններից միայն «գերազանց» գնահատական ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում դպրոցի աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին,

- դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա աշակերտին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և պաշտոնապես տեղեկացնում նախարարությանը,

- դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված աշակերտների գնահատականները համարվում են հաջորդ դասարանի առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատականներ, որոնք նշանակվում են դասամատյանում:

Սույն կարգը հաստատվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության երկրորդ գլխի 5-րդ կետի «ը» ենթակետի հիման վրա և գործում է միայն 1998-99 ուսումնական տարում:

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

28 դեկտեմբերի 1998 թ.

պետական գրանցման թիվ 12980226

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։