Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

N 91-Մ 22.03.1999 թ.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 28-ը հոկտեմբերի 1998 թ. «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի հետագա ապակենտրոնացման մասին» թիվ 661 որոշման

Հրամայում եմ`

1. Հաստատել «Հանրակրթական հաստատության խորհրդի ընտրության» կարգը:

2. Նախարարության իրավաբանին (Վ. Սարգսյան)` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

Նախարար Լ. Մկրտչյան

Հաստատում եմ`

ՀՀ կրթության և գիտության

նախարար _______Լ. Մկրտչյան

22.03.1999 թ.

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

Հանրակրթական հաստատության խորհրդի (այսուհետև` խորհուրդ) ընտրության կարգը սահմանվում է ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. մայիսի 15-ի թիվ 150 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 11 հուլիսի 1997 թ. թիվ 263 և ՀՀ Կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին» թիվ 661 որոշումների հիման վրա:

1. Հաստատության խորհուրդ ստեղծելու որոշումը ընդունում է պետական կառավարման վերադաս մարմինը, համապատասխանաբար ըստ հաստատության ենթակայության մարզպետը, Երևանի քաղաքապետը, համայնքում` համայնքի ղեկավարը կամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` վերադաս մարմին):

2. Վերադասը հաստատության խորհուրդ ստեղծելու մասին որոշումը ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում կազմակերպվում է խորհրդի ընտրության գործընթացը:

Խորհրդի անդամների թեկնածություններ են առաջադրում`

- հաստատության մանկավարժական խորհուրդը

- հաստատության ծնողական խորհուրդը

- վերադաս մարմինը:

3. Խորհրդի անդամների թվաքանակը և բաշխումն ըստ հաստատության մանկավարժական խորհրդի, ծնողական խորհրդի և վերադաս մարմնի կատարվում է (5=2+1+2, 7=2+2+3, 9=3+3+3) տարբերակներով:

ա) Հաստատության մանկավարժական խորհրդի նախագահը հրավիրվում է մանկավարժական խորհրդի նիստ, որտեղ քվեարկությամբ առաջադրվում են հաստատության խորհրդի անդամների թեկնածություններ:

բ) Հաստատության ծնողական խորհրդի նախագահը հրավիրվում է ծնողական խորհրդի նիստ, որտեղ քվեարկությամբ առաջադրվում են հաստատության խորհրդի անդամների թեկնածություններ:

գ) Վերադասը առաջադրում է հաստատության խորհրդի անդամների թեկնածություններ:

4. Վերադասը ներկայացված թեկնածուներից հաստատում է հաստատության խորհրդի անհատական կազմը:

5. Հաստատության խորհրդի առաջին նիստը գումարվում է համայնքի ղեկավարի կողմից` խորհրդի անհատական կազմը հաստատելուց հետո 15 օրվա ընթացքում:

Խորհրդի առաջին նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրվում է խորհրդի նախագահ:

Խորհուրդն առաջնորդվում է ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. մայիսի 15-ի թիվ 150 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 11 հուլիսի 1997 թ. թիվ 263 որոշման դրույթներով:

Միջնակարգ կրթության վարչություն

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

23 նոյեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 11099066

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։